Փաշինյանը՝ Միլսի ասածների մասին. Հեռացող դեսպանի հայտարարությունը կարող ենք համարել հեռացող մեսիջ17 հոկտեմբերի 2018 - 11:34 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի՝ ԼՂ հակամարտության վերաբերյալ հայտարարությանը, նշել է, որ «հեռացող դեսպանի հայտարարությունը կարելի է համարել հեռացող մեսիջ»: Միլսը հայտարարել էր, որ յուրաքանչյուր կոնֆլիկտի խաղաղ կարգավորում, այդ թվում նաև՝ ԼՂ հիմնախնդրի, պահանջում է «գրավյալ որոշ տարածքների վերադարձ»: Նա ասել է, որ Արցախի որոշ շրջանների հանձնումը Ադրբեջանին Մադրիդյան սկզբունքներից մեկն է, և հայ ժողովուրդն, ի վերջո, պետք է որոշի` որ լուծմանն է ինքը պատրաստ»: Ավելի վաղ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել, որտեղ նշվում էր, Ղարաբաղյան հակամարտության համապարփակ կարգավորումը փոխզիջումներ կպահանջի բոլոր կողմերից: Սեպտեմբերի 12-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ ԱԺ-ում հայտարարել է, որ իր՝ վարչապետի պաշտոնը ստանձնելու պահին Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին բանակցություններում խոսք չկա, և խոսքը միայն հայտնի շրջանների՝ Բաքվի վերահկողության տակ անցնելու մասին: Սրան հակառակ, նախկինում իշխող ՀՀԿ ներկայացուցիչները, մասնավորապես՝ պատգամավոր Արմեն Աշոտյանը, պնդել էր, որ բանակցությունների սեղանին դրված է եղել նաև ԼՂ կարգավիճակի հարցը: Նախկինում ԵԱՀԿ ՄԽ-ն, այդ թվում՝ ԱՄՆ համանախագահներ, հայտարարել են, որ բանակցությունները գնում են թե՛ նախկին ԼՂԻՄ դուրս շրջանների (բացառությամբ Լաչինի միջանցքը) Բաքվի վերահսկողության տակ անցնելու, թե՛ հանրաքվեի ու մինչև հանրաքվեն միջանկյալ կարգավիճակ ունենալու մասին։ Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ Թուրքիայի ԱԳՆ-ն դժգոհել է Հայոց ցեղասպանության մասին տարբեր երկրների հայտարարութուններից Թուրքիայի ԱԳՆ-ն կոչ է արել «բոլոր կողմերին սատարել համատեղ պատմական հանձնաժողովի ստեղծման առաջարկին» Մայր աթոռում Հայոց ցեղասպանության նահատակների ոգեկոչման արարողություն է եղել Հավատացյալների խոնարհումի համար դուրս էր բերվել նաև Հայոց Ցեղասպանության սրբոց նահատակաց մասունքարանը |