ՀՖՖ. Նախնական ախտորոշմամբ Մարկոս Պիզելլիի վնասվածքը լուրջ չէ

ՀՖՖ. Նախնական ախտորոշմամբ Մարկոս Պիզելլիի վնասվածքը լուրջ չէ

PanARMENIAN.Net - Նախնական ախտորոշմամբ Հայաստան-Մակեդոնիա խաղում ՀՀ հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզելլիի ստացած վնասվածքը լուրջ չէ: Այդ մասին հայտնել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան:

Պիզելլին գոլի հեղինակ է դարձել հանդիպման ժամանակ:

«Պատռվածք կամ կոտրվածք չկա: Մեր կիսապաշտպանը հարված է ստացել ծնկին: Վնասվածքի լրջությունը կպարզվի ավելի ուշ»,-ասվում է ՀՖՖ ֆեյսբուքյան էջի գրառման մեջ:

Հոկտեմբերի 16-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայացել է ՈՒԵՖԱ-ի Ազգերի Լիգայի Հայաստան-ՆՀՀ Մակեդոնիա ընտրական հանդիպումը: Հայաստանի ազգային ընտրանին հաղթեց 4:0 հաշվով: Գոլերի հեղինակներ դարձան Մարկոս Պիզելլին (12), Յուրա Մովսիսյանը (67), Գևորգ Ղազարյանը (81) և Հենրիխ Մխիթարյանը (90+4):

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---