Իսրայելում պաղեստինյան հրթիռից տուն է վնասվել. Կան տուժածներ

Իսրայելում պաղեստինյան հրթիռից տուն է վնասվել. Կան տուժածներ

PanARMENIAN.Net - Իսրայելը հրթիռակոծվել է Գազա հատվածի կողմից: Ականներից մեկը ընկել է իսրայելյան Բեեր Շևա քաղաքի տներից մեկի վրա, որի հետևանքով մի քանի մարդ է տուժել: Եվս մեկ հրթիռ ընկել է ծովը՝ Թել Ավիվից դեպի հարավ գտնվող Բաթ Յամ քաղաքի արվարձանում, տուժածների մասին տեղեկություններ չկան: Իսրայելցի զինվորականները պարզում են, թե ինչու չեն գործել հակահրթիռային համակարգերը, գրում է Lenta.ru-ն The Jerusalem Post-ի վրա հղումով:

Ի պատասխան Իսրայելի օդուժը հարվածներ է հասցրել ահաբեկիչների դիրքերին Գազայի հատվածում: Ըստ պաղեստինցիների, առնվազն 10 մարդ է տուժել, մեկը զոհվել է, գրում է թերթը:

Հրթիռակոծումից հետո Իսրայելի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանը հայտարարել է Էրեզ և Քերեմ Շալով սահմանային անցակետերի փակման մասին:

Մայիսին Իսրայելը հայտարարեց Գազայի հատվածից ամենազանգվածային հրթիռակոծման մասին: Ի պատասխան Իսրայելի բանակը Համաս շարժման և «Իսլամական ջիհադի» 35 դիրք գրոհեց:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---