Չինաստանի նվիրաբերած շտապ օգնության 200 մեքենայից 65-ը ռեանիմոբիլ է

Չինաստանի նվիրաբերած շտապ օգնության 200 մեքենայից 65-ը ռեանիմոբիլ է

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 17-ին տեղի է ունեցել Չինաստանի կողմից Հայաստանին նվիրաբերված շտապ բուժօգնության 200 ավտոմեքենայի հանձնման արարողությանը: Չինաստանի կողմից Հայաստանին տրամադրված շտապօգնության 200 ավտոմեքենայից 65-ը ռեանիմոբիլ է, 135-ը` գծային շտապօգնության մեքենա:

Արարողությանը ներկա են գտնվել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը, ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը, տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը, Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունը և այլք:

Չինաստանի դեսպանը նշել է, որ նոր սերնդի շտապ բուժօգնության 200 ավտոմեքենաների նվիրաբերման ծրագիրը խոշորագույններից մեկն է Չինաստանի միջազգային բարեգործական նմանօրինակ ծրագրերի մեջ: Դեսպանը տեղեկացրել է, որ հայկական շահառու կազմակերպությունների աշխատակիցներին շտապ բուժօգնության մեքենաներն ու դրանցում տեղակայված սարքավորումները ներկայացնելու նպատակով Չինաստանից Հայաստան է ժամանել մասնագետների խումբ: Արդյունքում, մոտ 350 բժիշկ, բուժքույր և վարորդ անցել է մասնագիտական վերապատրաստում: «Չնայած այն հանգամանքին, որ մեր երկու երկրները հեռու են գտնվում իրարից, մեր ժողովուրդների բարեկամությունը դարերի պատմություն ունի: Չինաստանի աջակցությունը Հայաստանին իրականացվում է անշահախնդիր: Համոզված եմ, որ Չինաստանն ու Հայաստանը կշարունակեն համագործակցությունը տարբեր ոլորտներում և հայ-չինական կապերը կլինեն շարունակական ու ամուր»,-ասել է դեսպանը:

Արսեն Թորոսյանը նշել է, որ նվիրաբերված մեքենաները հագեցած են ժամանակից սարքերով, օժանդակ պարագաներով, ինչն էլ ավելի կհեշտացնի բուժանձնակազմի աշխատանքը միաժամանակ այն դարձնելով ավելի որակյալ և արդյունավետ: «Մեքենաների հագեցվածությունը թույլ կտա անգամ ծանր հիվանդներին տեղում ցուցաբերել բժշկական օգնություն՝ նվազեցնելով մահացության դեպքերը»,- ասել է նախարարի պաշտոնակատարը՝ տեղեկացնելով, որ կառավարության որոշմամբ շտապօգնության մեքենաները բաշխվել են ամբողջ հանրապետությունով մեկ: 49 մեքենա տրամադրվել է Երևանի շտապօգնության ընկերությանը, 10 մեքենա՝ Երևանի բժշկական կենտրոններին, 131-ը՝ մարզերին, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը:

Պատասխանատուները Նիկոլ Փաշինյանին մանրամասն ներկայացրել են շտապ բուժօգնության ավտոմեքենաների հնարավորություններն ու դրանցում առկա տեխնիկական միջոցները:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---