Ավստրալիայից Հոնկոնգ մաքսանենգ ճանապարհով «Գարդասիլ» է տարվել՝ պատվաստման պահանջարկը բավարարելու համար

Ավստրալիայից Հոնկոնգ մաքսանենգ ճանապարհով «Գարդասիլ» է տարվել՝ պատվաստման  պահանջարկը բավարարելու համար

PanARMENIAN.Net - Ավստրալացի դեղագործ Քաթերին Կոնգը մեղադրվում է արգանդի պարանոցի քաղցկեղի դեմ $500,000-ի «Գարդասիլ» կոչվող պատվաստանյութն ապօրինաբար Հոնկոնգ մատակարարելու մեջ, հայտնում է Smh.com-ը:

31-ամյա դեղագործը պատվաստանյութի 2500 դոզա է մատակարարել անհայտ անձին, որն էլ արտահանել է այն կեղծված փաստաթղթերի միջոցով՝ երկրում պատվաստման պահանջարկը բավարարելու համար:

Նշվում է, որ ապօրինաբար արտահանված «Գարդասիլի» չափաքանակը Հոնկոնգում հասել է ավելի քան $600,000-ի:

«Գարդասիլը» պապիլոմավիրուսային վարակի՝ արգանդի պարանոցի քաղցկեղի դեմ պատվաստանյութ է:

ԳԱՎԻ-ի (Պատվաստումների և պատվաստանյութերի գլոբալ դաշինք) աջակցությամբ Հայաստանին տրամադրվել է 32400 դոզա «Գարդասիլ» քառավալենտ պատվաստանյութ: Համաձայն Գավի կազմակերպության և արտադրող ընկերությունների հետ ձեռքբերված երկարաժամկետ պայմանավորվածության՝ Հայաստանը պատվաստանյութը գնելու է անհամեմատ ցածր գներով՝ 1 դեղաչափը 4.5 ԱՄՆ դոլարին համարժեք դրամով:

2015 թվականի հունվարից Հայաստանում իրականացվում է արգանդի պարանոցի քաղցկեղի և նախաքաղցկեղային վիճակների հայտնաբերման սքրինիգային ծրագիր: Այս ծրագրի շրջանակներում 2015-2016 թվականներին իրականացվել է 111,956 կնոջ հետազոտություն՝ ՊԱՊ-թեսթի միջոցով, ընդ որում 35%-ը՝ 30-40 տարեկան, 30.1%-ը՝ 41-50 տարեկան, 36.4%-ը՝ 51-60 տարեկան: Հետազոտությունների արդյունքում 6.4% կանանց մոտ հայտնաբերվել են արգանդի պարանոցի տարբեր աստիճանի ախտաբանական փոփոխություններ, իսկ 0.5%-ի մոտ՝ ինվազիվ կարցինոմա:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---