Երևան-2800. Ուր կարելի է գնալ և ինչ տեսնել մայրաքաղաքի ծննդյան օրը

Երևան-2800. Ուր կարելի է գնալ և ինչ տեսնել մայրաքաղաքի ծննդյան օրը

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 21-ին մայրաքաղաք Երևանը կնշի իր հիմնադրման 2800-ամյակը: Քաղաքում կանցկացվեն հանդիսություններ, բազմաթիվ միջոցառումներ:

Հոկտեմբերի 21-ին Երևան քաղաքի պատմության թանգարանն ու Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանը կաշխատեն մինչև ժամը 19:00-ն, մուտքը կլինի ազատ, հայտնում է Երևանի քաղաքապետարանը:

Տոնական հանդիսությունները կմեկնարկեն վաղ առավոտյան՝ 08:00-ին, Երևանյան մարաթոնով, որը սկիզբ կառնի Ս. Շահումյանի անվան հրապարակից և կշարունակվի մինչև 14:30-ը:

«Բազմազգ Երևան» խորագրով միջոցառումը կհամախմբի ազգային փոքրամասնությունների կատարողներին, որոնք հանդես կգան համերգով Անգլիական այգում՝ 12:00-18:00-ն:

«Սիրահարդ եմ երևան» հեծանվավազքը կանցկացվի 12:00-13:00-ին, այն կմեկնարկի Շահումյանի հրապարակից:

«Արևային Երևան» տոնական մանկական ծրագիրը կներկայացվի 13:00-18:00-ն Կիրովի անվան մանկական զբոսայգում:

«Տոնական Երևան» խորագրով փողային նվագախմբերի շքերթը կանցկացվի 14:00-15:00-ն: Շքերթը կմեկնարկի Ազատության հրապարակից, կանցնի Թումանյան, Մաշտոց, Ամիրյան փողոցներով և կհասնի Հանրապետության հրապարակ:

Դասական երաժշտության հարթակ կգործի Կոնսերվատորիայի շքամուտքի դիմաց 14:00-18:00-ն:

Բենդերին բեմահարթակ կտրամադրվի Հյուսիսային պողոտայում 15:0018:00-ն՝ «Երևանյան էսքիզներ» խորագրով:

Ազգային երգ ու պարը կհնչի Ազատության հրապարակում 16:00-22:00-ն:

Ջազ երաժշտության բեմահարթակը կգործի Կասկադում՝ 16:00-21:00-ն:

«Երևանյան ռոք» խորագրով համերգը տեղի կունենա Ազնավուրի հրապարակում՝17:00-22:00-ն:

Տարազի ցուցադրություն կլինի Հյուսիսային պողոտայում 18:00-19:00-ն՝ «Ուրարտուից մինչև օրս» խորագրով:

Գալա համերգը կլինի Հանրապետության հրապարակում 19:30-21:00-ն:

Հրավառությունը կլուսավորի երկինքը 21:30-ին:

Մայրաքաղաքի կենտրոնական հատվածներից բացի, այդ օրը տոնական հանդիսություններ են նախատեսված նաև վարչական շրջանների կենտրոնական հրապարակներում և այգիներում:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---