Գրավիչ բիզնես-վարկեր, քարտերի սպասարկման «խելացի» լուծումներ. Ամերիաբանկն առաջարկում է նոր ծառայություններ

Գրավիչ բիզնես-վարկեր, քարտերի սպասարկման «խելացի» լուծումներ. Ամերիաբանկն առաջարկում է նոր ծառայություններ

PanARMENIAN.Net - Ամերիաբանկն ընդլայնում է վարկային ծառայությունները՝ բիզնեսին և ֆիզիկական անձանց նոր գրավիչ պայմաններով վարկային արշավներ առաջարկելով: Բանկի մանրածախ գործառնությունների գծով տնօրեն Արման Բարսեղյանը ներկայացրել է փոքր և միջին բիզնեսի համար գործող երկու հիմնական արշավը:

Բիզնես-վարկերի վերաֆինանսավորում

«Արշավներից առաջինի նպատակը վերաֆիանանսավորումն է, այսինքն՝ բիզնեսը, որն այլ բանկում ունի վարկ, կարող է ավելի գրավիչ պայմաններով տեղափոխել այն Ամերիաբանկ», - նշել է Բարսեղյանը՝ հավելելով, որ տեղափոխվելու գործընթացի արդյունքում առաջացած ծախսերը հաճախորդի փոխարեն հոգում է բանկը:

Արշավի շրջանակում վերաֆինանսավորվող վարկի մնացորդի 2%-ի չափով բանկը միանվագ վճար է հատկացնում հաճախորդին: Ըստ Բարսեղյանի, սա կարևոր աջակցություն կլինի ՓՄՁ-ներին:

«Առաջիկա 12 ամսում վարկի մայր գումարի մարման մինչև 50% նվազեցում ենք նախտեսում, այսինքն՝ բիզնեսը համեմատաբար ավելի փոքր բեռ է ունենալ վարկերը սպասարկելու համար, ինչը կօգնի բիզնեսը զարգացնելուն ավելի շատ գումար հատկացնել», - ասել է Բարսեղյանը՝ նշելով, որ արշավը վերաբերում է 10-150 մլն դրամի վարկերին:

Արշավից կարելի է օգտվել մինչև ընթացիկ տարվա վերջ:

«Նախաամանորյա» արշավը՝ բիզնեսի համար

Երկրորդ՝ «նախաամանորյա» արշավը դարձյալ վերաբերում է ՓՄՁ-ներին:

«Մենք գիտեքն, որ այս շրջանում բիզնեսը լրացուցիչ միջոցների կարիք է ունենալու, և այս արշավը հենց դրա համար ենք մտածել. կհատկացվեն վարկեր դրամով՝ 9,44%-ով, դոլարով՝ 6,94%-ով, եվրոյով՝ 5,30%-ով», - նշել է բանկի մանրածախ գործառնությունների գծով տնօրենը՝ հավելելով, որ վարկերն այս տոկոսադրույքներով կարելի է մարել մինչև 2019 թվականի մարտի 1-ը:

Ըստ Բարսեղյանի, եթե մինչև նշված ժամանակահատվածը բիզնեսն այն չկարողանա մարել, ապա դրանից հետո կկիրառվեն բանկի ստանդարտ տոկոսադրույքները:

Ֆիզիկական անձանց վարկավորման մասին

«Ապառիկ վարկերի մասով ունենք նորություն. սկսել ենք ակտիվորեն ֆինանսավորել արևային պանելների գնումները: Մյուս նորությունն այն է, որ ֆինանսավորում ենք նաև ծառայությունները, օրինակ՝ բժշկական ծառայությունների վճարները և այլն», - ասել է Բարսեղյանը:

«Խելացի» լուծումներ՝ քարտատերերի համար

Առաջիկա մի քանի շաբաթում Ամերիաբանկի քարտատերերին հասանելի կդառանա առանց կոնտակտի քարտային ծառայությունը. այն հնարվորություն կտա հաճախորդին ոչ միայն քարտը տերմինալի մեջ մուտքագրելով, այլ նաև այն տերմինալին մոտեցնելով գործարք կատարել: Ըստ Բարսեղյանի, այս նորամուծությունը կօգնի թոթափել հերթերը և ծանրաբեռնվածությունը տերմինալների մոտ:

«Լինելու են նաև հատուկ սթիքերներ, որոնք կարելի է փակցնել բջջային հեռախոսին, մոտեցնել այն տերմինալին և կատարել գործարքը: Սա հաճախորդի արագ սպասարկման տեսանկյունից արդյունավետ միջոց է», - ասել է Բարսեղյանը:

Սայաթ-Նովա մասնաճյուղն ընդլայնել է հաճախորդների սպասարկման գրաֆիկը

«Որոշ մասնաճյուղերի աշխատանքային գրաֆիկն է փոխվել, ընդլայանել ենք, օրինակ՝ Սայաթ-Նովա մասնաճյուղի աշխատանքային ժամերը. այն նախկինում աշխատում էր ժամը 09:00 -06:00-ն, իսկ այժմ՝ 09:00 -21:00-ն», - ասել է Բարսեղյանը:

Ամերիայի բանկոմատները միացել են վճարային ցանցերի այլ համակարգերի

Ամերիաբանկը տարեկան միջինում 15-20-ով ավելացնում է իր բանկոմատների թիվը: Գալիք տարի նախատեսվում է դրանց թիվն ավելացնել 20-25-ով:

«Մենք այս տարի միացել ենք նաև վճարային մի շարք ցանցերի, ինչը ենթադրում է, որ այդ ցանցերի տերմինալներից Ամերիաբանկի հաճախորդները նույնպես կարող են օգտվել: Այսինքն՝ եթե նախկինում մեր հաճախորդները կարող էին գործարքներ անել միայն մեր բանկոմատներով, այժմ կարող են դա անել նաև այդ ցանցերին պատկանող տերմինալներով», - ասել է Բարսեղյանը:

Տոկոսադրույքների փոփոխման միտումներն աշխարհում և ՀՀ-ում

Անդրադառնալով հայաստանյան շուկայում տոկոսադրույքների փոփոխման միտումներին՝ Արման Բարսեղյանն առանձնացրել է ազդեցության չորս հիմնական գործոն: Նախ նա նշել է, որ բանկային համակարգում առաջիկայում տոկոսադրույքի մակարդակի էական փոփոխություն չի ակնկալվում:

«Կարճաժամկետում՝ առաջիկա 6 ամսում, տոկոսադրույքների մակարդակի էական փոփոխություն չենք ակնկալում: Ավելի երկար ժամկետի համար դժվար է կանխատեսումներ անել՝ կապված բազմաթիվ փոփոխությունների հետ»,- ասել է նա:

Արման Բարսեղյանը հայտնել է, որ տնտեսական ակտիվությունը, որը գործոններից առաջինն է, օգոստոսի դրությամբ եղել է բավական բարձր՝ 7,7%, ինչը ստեղծում է ֆինանսական ռեսուրսների նկատմամբ բարձր պահանջարկ: Երկրորդ գործոնը միջազգային շուկայում տոկոսադրույքների միտումն է: Վերջին 12 ամսում բոլոր հիմնական միջազգային շուկաները տոկոսադրույքների որոշակի աճի միտում են գրանցել: Հայաստանի թողարկած եվրոբոնդերի տոկոսադրույքները մոտ 0,5-0,75 տոկոսային կետով բարձրացման միտում են արձանագրել: Ըստ Արման Բարսեղյանի՝ այս միտումը կարող է ազդեցություն ունենալ ՀՀ-ի վրա:

Անդրադառնալով ԿԲ դրամավարկային քաղաքականությանը, որը կարող է զսպող կամ ընդլայնող ազդեցություն ունենալ, բանկի ներկայացուցիչը հիշեցրել է, որ վերաֆինանսավորման տոկոսադրույքը 2017-ից ի վեր մնացել է անփոփոխ՝ 6% մակարդակում:

Բարսեղյանը նշել է, որ բանկային համակարգում կապիտալի նվազագույն շեմի բարձրացումից հետո տեղի է ունեցել կոնոսոլիդացիոն գործընթաց:

«Այս առումով, սակայն, ներկայում նոր զարգացումներ չկան: Այսինքն՝ մրցակցության առումով մենք շուկայում ունենք նույն կառուցվածքը: Կարևոր փոփոխություն է այն հանգամանքը, որ բանկերի մեծ մասը կապիտալն ավելացնելու արդյունքում ունեին կապիտալի և լիկվիդայնության ավելցուկ, որն արդեն բացակայում է»,- եզրափակել է Բարսեղյանը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---