// IP Marketing video - START// IP Marketing video - END

ԵՄ-ն կաջակցի ՀՀ-ում արտահերթ ընտրությունների անցկացմանը

ԵՄ-ն կաջակցի ՀՀ-ում արտահերթ ընտրությունների անցկացմանը

PanARMENIAN.Net - Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին հայտնել է, որ ԵՄ-ն, ինչպես նաև Գերմանիան, Շվեդիան ու Միացյալ Թագավորությունն առանձին հայտարարել են ՀՀ-ին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու մասին, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:

«Դա շատ կարևոր հայտարարություն է: Դրսից Հայաստան եկող աջակցության ամբողջ ծավալը կլինի բացառապես եվրոպական աջակցություն, այսինքն կաջակցեն ԵՄ-ն և երեք անդամ պետությունը։ Չեն լինելու ոչ ամերիկյան փողեր, ոչ ճապոնական փողեր: Մենք միշտ մեր մտքի ծայրում ունեցել ենք, որ ընտրությունները կարող են տեղի ունենալ ավելի շուտ: Այնպես որ, մենք գումար ենք նախատեսել», - ասել է դեսպանը՝ հավելելով, որ Հայաստանի կառավարության ներդրմամբ բոլոր կարիքները բավարարված են:

Այս օրերին Հայաստանում գտնվող Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տնօրինության գործադիր տնօրեն Թոմաս Մայրյարթինգի խոսքով՝ դեկտեմբերին ակնկալում են ազատ և արդար խորհրդարանական ընտրություններ, և այլ դոնորների հետ մեկտեղ աջակցություն կտրամադրեն ընտրությունների անցկացման համար:

«Կարծում եմ՝ Հայաստան ժամանեցինք լավ ժամանակահատվածում՝ ժողովրդավարական փոփոխություններից հետո այս փուլում, և միևնույն ժամանակ Հայաստան - ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրագործման վաղ շրջանում։ Մեզ համար կարևոր է տեսնել խաղաղ փոփոխության այն հանձնառությունը, որին ականատես դարձանք այստեղ, կոռուպցիան արմատախիլ անելու հանձնառությունը, Հայաստանի՝ օրենքի գերակայության վրա խարսխված, իսկապես անկախ դատական իշխանություն ունեցող ժամանակակից հասարակություն դարձնելու հանձնառությունը», - ասել էԹոմաս Մայրյարթինգը:

Ավելի վաղ՝ հուլիսին, ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին Բրյուսելում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանն ասել է, որ ԵՄ-ն պատրաստ է օժանդակել ՀՀ-ին արմատական բարեփոխումների ճանապարհին:

 Ուշագրավ
Նա նաև շնորհակալություն է հայտնել բոլորին, ով աջակցել է նրան այս նախագիծը կյանքի կոչելիս
Հայկական արմատներ ունեցող ևս երեք գործիչ է մասնակցում ընտրույթուններին
Պաշտոնակատար է նշանակվել Վալերի Սեմերիկովը