ՀՀԿ ԳՄ նիստում ԱԺ արտահերթ ընտրությունների հարցն է քննարկվել

ՀՀԿ ԳՄ նիստում ԱԺ արտահերթ ընտրությունների հարցն է քննարկվել

PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակում տեղի է ունեցել կուսակցության Գործադիր մարմնի նիստը: Նիստը վարել է ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը: Այդ մասին հայտնել է կուսակցության փոխնախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում:

«Նիստին քննարկվել է Հայաստանի ներքին քաղաքական իրավիճակը, անդրադարձ է կատարվել կառավարության կողմից Ազգային Ժողով ներկայացված Ընտրական օրենսգրքի նախագծին, շոշափվել են սպասվելիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր»,-ասվում է գրառման մեջ:

Հոկտեմբերի 16-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարական է տվել։ Ըստ Փաշինյանի ծրագրի երկու անգամ անընդմեջ խորհրդարանը չի ընտրի վարչապետ, որից հետո կլուծարվի օրենքի ուժով։ Դեկտեմբերին կանցկացվեն ԱԺ արտահերթ ընտրություններ:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---