«Դարձի՛ր բարեգործ». TI'ME-ն աջակցում է արյան քաղցկեղով հիվանդ երեխաների բուժմանը

«Դարձի՛ր բարեգործ». TI'ME-ն աջակցում է արյան քաղցկեղով հիվանդ երեխաների բուժմանը

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 17-19-ը «Թայմլես» ՍՊԸ-ն իր TI'ME, PANDORA, G-Shock խանութներում ցանկացած գնման 5%-ը կտրամադրի արյան քաղցկեղով հիվանդ երեխաների բուժմանը։

«Դարձի՛ր բարեգործ» խորագրով արշավի նպատակն է ընդգծել բարի գործ կատարելու կարևորությունը։ Արշավը նաև հնարավորություն է մանկական քաղցկեղի թեմայով տեղեկացվածությունը բարձրացնելու համար։

«Մեր ընկերությունում սոցիալական պատասխանատվությունն ու շրջապատի հանդեպ հոգատարությունը կարևոր արժեք են։ Կցանկանամ, որ արյան քաղցկեղով հիվանդ երեխաները շուտ ապաքինվեն ու մեր աջակցությունն եմ հայտնում նրանց ընտանիքի անդամներին»,-ասել է TI'ME խանութ-սրահների տնօրեն Արսեն Մնացականյանը։

Արշավին միացել են նաև բազմաթիվ հայտնի մարդիկ, այդ թվում՝ Լուսինե Թովմասյանը, Սոֆյա Պողոսյանը, Արփի Գաբրելյանը, Լիլիթ և Վահե Խանամիրյանները, Ֆաինա Հարությունյանը, Կամո Թովմասյանը, Գևորգ Մակարյանը և այլոք:

Հայաստանում երեխաների շրջանում տարեկան գրանցվում է առաջնային չարորակ ուռուցքով հիվանդացության 80-90 դեպք: Վաղ ախտորոշման դեպքում մեծ մասն ամբողջությամբ ապաքինվում են։ TI'ME-ն արշավի ավարտից հետո պատրաստվում է ամփոփել արդյունքներն ու զեկույցով պատմել բարեգործ դարձաց իր հաճախորդներին շրջանում հավաքած հասույթի մասին։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---