ՀՀ կայցելի Թրամփի խորհրդական, Նյու Յորքի նախկին քաղաքապետ Ջիուլիանին

ՀՀ կայցելի Թրամփի խորհրդական, Նյու Յորքի նախկին քաղաքապետ Ջիուլիանին

PanARMENIAN.Net - Հայաստան կժամանի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խորհրդական, Նյու Յորքի նախկին քաղաքապետ Ռուդի Ջիուլիանին: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ամերիկագետ, քաղաքագետ Սուրեն Սարգսյանը:

«Ջիուլիանին Թրամփի աջակիցը, ընկերն ու խորհրդականն է: Նաև Թրամփի անձնական իրավաբանը: 2001թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչական հարձակման ժամանակ հենց նա էր Նյու Յորքի քաղաքապետը»,-ասվում է գրառման մեջ:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը կայցելի Հայաստան: Այցի նպատակն է առաջ մղել «ԱՄՆ շահերնանվտանգության ոլորտում»: Այցը կլինի տարածաշրջանային, նա կլինի նաև Ռուսաստանում, Ադրբեջանում և Վրաստանում: «Հոկտեմբերի 20-ին կմեկնեմ Ռուսաստան, Ադրբեջան, Հայաստան և Վրաստան հանդիպելու իմ գործընկերների և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ ամերիկյան շահերը անվտանգության մի շարք հարցերում առաջ մղելու համար»,-ասվում է Բոլթոնի գրառման մեջ:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---