Պեսկովը՝ Պուտինի և այլ ղեկավարների միջև հարաբերությունների մասին. Ոչ մի քիմիա չի ստիպի նրան անտեսել ՌԴ շահը19 հոկտեմբերի 2018 - 12:03 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել է, որ Պուտինի և որևէ այլ երկրի առաջնորդի միջև եղած քիմիան չի ստիպի նրան անտեսել երկրի պետական շահերը, հայտնում է ռուսաստանյան Lenta.ru-ն: «Ես չգիտեմ՝ որքան կարող է լինել քիմիան երկրների ղեկավարների միջև, այն դժվար չափելի է: Սակայն ոչ մի քիմիա չի ստիպի նախագահին ստորադասել ՌԴ ազգային շահը», - ասել է Պեսկովը: Նրա խոսքով, վարչապետի կարգավիճակում Պուտինը մտերիմ հարաբերություններ է ունեցել Գերմանիայի նախկին կանցլեր Գերհարդ Շրեդերի հետ, սակայն դա նրան չի խանգարել կոշտ դիրքորոշում ունենալ ինչպես միջազգային, այնպես էլ երկու երկրի հարաբերությունների հետ կապված հարցերի շուրջ: Պեսկովը նաև խոսել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ Պուտինի հարաբերություններից: Ըստ մամուլի քարտուղարի, երկու երկրի առաջնորդը «դեռևս չեն կարողացել զգալ միմյանց»: Ավելի վաղ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, անդրադառնալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ անձնական մտերիմ հարաբերություններին, ասել է, որ դրանց հիմքում քիմիան է, որը միշտ չէ, որ կարելի է բացատրել: «Դա կարող է լինել և անցած ուղին, ուղղակի անձնական համակրանքը...Չեմ կարծում, որ առանձին գործոն կա, դա գործոնների հանրագումար է, որոնք կուտակվում են և էմոցիոնալ սիներգիա ստեղծում մարդկանց միջև, ինչն էլ դառնում է այդ հարաբերությունները ցեմենտող բաղադրիչը», - ասել էր նա: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը |