ՀՀ-ն 1 մլն շիշ հայկական նռան գինի կարտահանի Չինաստան19 հոկտեմբերի 2018 - 12:31 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 18-ին, Չինաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Մանասարյանի նախաձեռնությամբ, Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանն ու Չինաստանի միջազգային ընկերակցության կազմակերպիչ հանձնաժողովի գլխավոր քարտուղար Յոնգ ան Չուն ստորագրել են գործակցության հուշագիր, որի շրջանակում առաջիկայում Չինաստան կարտահանվի հայկական գինեգործական ընկերությունների կողմից արտադրված մեկ միլիոն շիշ նռան գինի, հայտնում է հիմնադրամի մամուլի ծառայությունը: «Չինական շուկա ենք մտնում նաև մեր մրգային, մասնավորապես՝ նռան գինիներով, ինչը հնարավորություն է ստեղծում հետագայում չինական շուկային ներկայացնել հայկական գինեգործության արտադրանքի ամբողջ տեսականին: Իսկ դա նշանակում է, որ մեր արտադրողները կմեծացնեն իրենց սպառման, հետևաբար նաև ներդրումների ու արտադրության ծավալները»,- ասել է Զարուհի Մուրադյանը: Չինական կողմը ևս մեծապես կարևորում է հուշագրի ստորագրումը՝ ընդգծելով, որ այն հետագա ավելի լայն համագործակցության սկիզբն է միայն: «Մենք պատրաստ ենք աջակցել Հայաստանի արտադրողներին՝ չինական շուկայում հայկական գինիների ճանաչելիության ու ներկայացվածության բարձրացման հարցերում: Այս հուշագրով մենք նախատեսում ենք սկզբում Չինաստան ներմուծել մեկ միլիոն շիշ հայկական նռան գինի, բայց դա միայն առաջին քայլն է: Ես վստահ եմ, որ համագործակցությունը կընդլայնվի և այս հուշագիրը նաև հնարավորություն է՝ հետագայում մեծացնելու դեպի Չինաստան արտահանվող հայկական գինիների թե՛ ծավալները, թե՛ տեսականին»,- նշել է Յոնգ ան Չուն: Չինական շուկային հայկական գինեգործությունը առաջին անգամ ներկայացել է 2017 թվականին, երբ Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի նախաձեռնությամբ, հայկական գինեգործական ընկերությունների արտադրանքը ներկայացվել են ProWine China 2017 ցուցահանդեսին, որի արդյունքում կնքվել են արտահանման մի շարք պայմանագրեր: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը |