Samsung-ն առջևի տեսախցիկները կտեղադրի դիսփլեյի տակ19 հոկտեմբերի 2018 - 15:37 AMT PanARMENIAN.Net - Samsung ընկերությունն աշխատում է նոր տեխնոլոգիայի վրա, որը թույլ կտա թաքցնել տեսախցիկները սմարթֆոնների դիսփլեյի տակ: Այդ մասին հայտնել է Samsung_News ոչ պաշտոնական աքաունթը Twitter-ում: Ըստ աղբյուրի, կորեացի արտադրողն արդեն բավարար քանակի նման նախատիպեր ունի սելֆի տեսախցիկներով, որոնք ներկառուցված են դիսփլեյի տակ: Այնուամենայնիվ, նման սմարթոֆնները կարտադրվեն 2020-ից ոչ շուտ: Տեխնոլոգիան թույլ կտա լուծել առջևի տեսախցիկի տեղադրման խնդիրը և հրաժարվել դուրս քաշվող մոդուլներից կամ այլ հնարքներից, որոնք թույլ են տալիս պահպանել էկրանի չափը, գրում է Ferra.ru-ն: Բավականին հայտնի չինացի ինսայդերը, որը հանդես է գալիս Ice Universe նիկով, Twitter-ի իր աքաունթում նաև հրապարակել է սմարթֆոնների ռենդերները՝ դիսփլեյի վրա տեսախցիկի համար նախատեսված կետային կտրվածքներով: Ըստ նրա, «անցքերով» դիսփլեյները լայն տարածում կստանան միայն 2019-ին: Այդպիսի տեսախցիկները շատ տեղ չեն զբաղեցնի առջևի պանելի վրա, սակայն, մշտապես տեսանելի կլինեն և կխանգարեն պատկերին: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը Հայաստանում «Ֆասթ Բանկ» ՓԲԸ վարկային պորտֆելն ավելացել է60 տոկոսով Վարչապետը գերմանական Fichtner–ի պատվիրակության հետ քննարկել է վերականգնվող էներգետիկայի զարգացումը ՀՀ–ում Այցը Երևան տեղի է ունենում Մյունխենում կայացած հանդիպման արդյունքներով Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին՝ ճաքել է պատուհաններից մեկը Օդանավում խուճապ է սկսվել, սակայն օդաչուների պրոֆեսիոնալիզմի շնորհիվ հաջողվել է անվնաս վայրէջք կատարել GRECO-ն ՀՀ-ին կոչ է արել ավելի ուժեղ վերահսկողություն սահմանել բարձրագույն գործադիր գործառույթների նկատմամբ Իշխանությունները GRECO-ին պետք է ներկայացնեն զեկույցում առկա 22 առաջարկությունների վերաբերյալ իրենց կատարողականը |