2018-ի 9 ամսում արտահանումը գերազանցել է ամբողջ 2017-ի ցուցանիշը

2018-ի 9 ամսում արտահանումը գերազանցել է ամբողջ 2017-ի ցուցանիշը

PanARMENIAN.Net - 2018 թվականի առաջին 9 ամսում Հայաստանից արտահանման ծավալը գերազանցել է 2017 թվականի ցուցանիշը, լրագրողների հետ զրույցում հայտնել է «Բիզնես Արմենիա» հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը։

Ըստ նրա, հունվար-սեպտեմբեր ամիսներին կնքվել է 5,9 մլրդ դրամի արտահանման պայմանագիր, մինչդեռ 2017-ի տարեկան ցուցանիշը կազմել է 5,7 մլրդ դրամ։

«Ակնկալում ենք այս տարի հասնել 7 միլիարդանոց շեմի», - ասել է Արմեն Ավակ Ավակյանը։

Հայաստանի արտահանման ծավալները 2017-ի առաջին 11 ամսում կազմել են $2,013 մլրդ՝ 2016-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 23,5%-ով: Նախորդ տարում ՀՀ արտահանման 30%-ը բաժին է ընկել ԱՊՀ երկրներին, որից 26,8%-ը միայն ՌԴ-ին: Արտահանման 24,1%-ը բաժին է ընկել ԵՄ երկրներին:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---