Վենետիկի հանձնաժողովը ողջունել է նոր ընտրական օրենսգիրքն ու արտահերթը

Վենետիկի հանձնաժողովը ողջունել է նոր ընտրական օրենսգիրքն ու   արտահերթը

PanARMENIAN.Net - Վենետիկի հանձնաժողովի 116-րդ նստաշրջանում Վենետիկի հանձնաժողովի և ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանի միջև տեղի ունեցած քննարկումների արդյունքում հանձնաժողովն ընդունել է Հայաստանի ժողովրդի՝ երկրում խաղաղ ճանապարհով փոփոխություններ իրականացնելու որդեգրած եղանակը և աջակցություն հայտնել դրան, այս մասին նշված է հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյի հայտարարության մեջ։

«Ընդունում ենք Հայաստանում ստեղծված յուրահատուկ իրավիճակը, որը պահանջում է արտահերթ ընտրություններ անցկացնել: Ողջունում ենք այն, որ Հայաստանի իշխանությունները ցանկանում են վերանայել Ընտրական օրենսգիրքը՝ համապատասխան միջազգային չափանիշներին»,- ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է, որ առաջարկվող փոփոխությունները լեգիտիմ նպատակներ են հետապնդում և հիմնականում դրական են: Ողջունվում են այն քայլերը, որոնք ուղղված են քվեարկության իրավունքի իրականացմանն, ինչպես նաև դիտորդների իրավունքների բարելավմանը, մամուլի հասանելիության ընդլայնմանը և, ընդհանրապես, ընտրական գործընթացի թափանցիկության ապահովմանը, ընտրակեղծիքների դեմ պայքարին:

«Ողջունում ենք ընտրությունների առաջին փուլից հետո կազմվող կոալիցիայի մասնակիցների թվաքանակի սահմանափակումների վերացումը` համաձայն Վենետիկի հանձնաժողովի և ԺՀՄԻԳ-ի առանցքային առաջարկի»,- նշվում է հայտարարությունում:

Ողջունվում է Վենետիկի հանձնաժողովի և ԺՀՄԻԳ-ի այլ առաջարկությունների իրականացումը, մասնավորապես ` ընտրական շեմերի և ընտրական գրավի վերադարձման շեմերի նվազեցումը և ընտրական գրավի կրճատումը, դիտորդների և լրատվամիջոցների ներկայացուցիչների հավատարմագրման ժամկետների կրճատումը, ինչպես նաև դիտորդների աշխատանքի խոչընդոտների կանխարգելումը, օրինակ` դրանց քանակը սահմանափակելու հնարավորությունը, երաշխավորում է զինվորականների ազատ քվեարկության երաշխիքի ապահովումը:

Հայտարարության մեջ նաև վերահաստատվում են Վենետիկի հանձնաժողովի վերապահումները՝ ընտրական համակարգում տեղի ունեցող խոշոր փոփոխությունների, այդ թվում՝ ռեյտինգային ցուցակների վերացումը ընտրություններին նախորդող տարվա ընթացքում:

«Այդ վերապահումների կարևորությունը նվազում է, եթե քաղաքական ուժերի միջև այդ փոփոխությունների վերաբերյալ ձեռք բերված համաձայնություն կա»,- նշվում է հայտարարությունում:

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարական է տվել։ Իր ծրագրի համաձայն՝ խորհրդարանը երկու շաբաթ անընդմեջ չի ընտրի վարչապետ, այնուհետև կինքնալուծարվի, և կնշանակվեն ԱԺ արատահերթ ընտրություններ։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---