Մակեդոնիայի խորհրդարանը քվեարկել է երկրի վերանվանման օգտին

Մակեդոնիայի խորհրդարանը քվեարկել է երկրի վերանվանման օգտին

PanARMENIAN.Net - Մակեդոնիայի խորհրդարանը հոկտեմբերի 19-ին քվեարկել է սահմանադրության փոփոխության օգտին, որի արդյունքում երկիրը նոր անվանում կստանա՝ այն կկոչվի Հյուսիսային Մակեդոնիա: Քվեարկությունը կայացած է ճանաչվել միայն երկրորդ փորձից: Առաջին քվեարկոթյան արդյունքները չեղարկվեցին խոսնակի պնդմամբ, որն անվանական քվեարկություն էր պահանջել, գրում է Deutsche Welle-ն:

Այս քվեարկությունն արձագանք էր ԵՄ կոչին՝ քայլեր ձեռնարկել Հունաստանի հետ հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ: Այն բանից հետո, երբ ձախողվեց ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին Մակեդոնիայի անդամկցության և երկրի վերանվանման վերաբերյալ հանրաքվեն, որն անվավեր ճանաչվեց ցածր մասնակցության պատճառով, ԵՄ-ն կոչ արեց Սկոպյեին քայլեր ձեռնարկել այդ հարցերի լուծման ուղղությամբ:

Երկրի քաղաքացիների ճնշող մեծամասնությունը, որոնք եկել էին քվեարկության, կողմ էին արտահայտվել Հունաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը: Սեպտեմբերին կայացած հանրաքվեին մասնակցել է 1,8 մլն ընտրողների միայն 37 տոկոսը: Հանրաքվեն կայացած համարելու համար մասնակցությունը պետք է կազմեր առնվազն 50 տոկոս: Քվեարկության մասնակիցների 91 տոկոսը կողմ էր քվեարկել երկրի վերանվանմանն ու երկրի անդամակցությանը ԵՄ-ին ու ՆԱՏՕ-ին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---