Թրամփն ու Պուտինը կարող են հանդիպել նոյեմբերին Ֆրանսիայում և Արգենտինայում

Թրամփն ու Պուտինը կարող են հանդիպել նոյեմբերին Ֆրանսիայում և Արգենտինայում

PanARMENIAN.Net - ԱՄՆ կառավարությունը կարծում է, որ ՌԴ և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Դոնալդ Թրամփը կարող են նոյեմբերին երկկողմ հանդիպումներ ունենալ Փարիզոմ և Բուենոս Այրեսում: Այդ մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտնել է ԱՄՆ բարձրաստիճան մի պաշտոնյա:

«Կա մի քանի հնարավորություն, այդ թվում 20-յակի գագաթնաժողովը (ռազմական) Բուենոս Այրեսում, ինչպես նաև Առաջին աշխարհամարտում հրադադարի 100-ամյակին նվիրված շքերթը: Հավանաբար, առավել հավանական է քսանյակի շրջանակում հանդիպումը»,-հայտարարել է ԱՄՆ գործադիր իշխանության ներկայացուցիչը՝ խոսելով Թրամփի և Պուտինի նոր անձնական հանդիպումների հեռանկարների մասին, գրում է ՏԱՍՍ-ը:

«Նաև ուժի մեջ է մնում Վաշինգտոն այցելելու Պուտինին հասցեագրված Թրամփի հրավերը»,-ասել է պաշտոնյան:

Առաջին աշխարհամարտում հրադադարի 100-ամյակին նվրված հանդիսությունները Ֆրանսիայում կայանալու են նոյեմբերի 11-ին, իսկ 20-յակի գագաթնաժողովն Արգենտինայում նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 1-ն է:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---