Ռուսաստանաբնակ ադրբեջանցի գործարարը կարող է զրկվել ԱՄՆ-ում իր բիզնեսից20 հոկտեմբերի 2018 - 13:52 AMT PanARMENIAN.Net - Ամերիկյան Union Bank բանկն արգելափակել է ռուսաստանաբնակ ադրբեջանցի գործարար Արազ Աղալարովին պատկանող Crocus Group ընկերության հաշիվները, ինչի հետևանքով դրա գործունեությունը կարող է դադարել, հայտնում է ռուսաստանյան RBK գործակալությունը։ Պատճառը BuzzFeed լրատվամիջոցում հրապարակումն է, համաձայն որի ընկերությունը հայտնվել է Ռուսաստանի Դաշնության հարցերով ԱՄՆ հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերի ուշադրության կենտրոնում։ Նրան հետաքրքրել է Աղալարովի՝ ԱՄՆ-ում ընկերության ներկայացուցիչ Իրակլի Կավելաձեին $3.3 մլն-ի դրամական փոխանցումը, այն նույն օրը, երբ ռուս փաստաբան Նատալյա Վեսելնիցկայան հանդիպել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որդու հետ։ Ավելի վաղ Աղալարովի անունը հիշատակվել է նաև ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության հայցով հարուցված դատական գործում՝ ընդդեմ Թրամփի։ Կուսակցությունը մեղադրում էր Թրամփին ՌԴ իշխանությունների և հետախուզության հետ գործակցության մեջ՝ 2016 թվականի նախագահական ընտրություններում դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնի դեմ։ Արազ Աղալարովի որդին՝ երգիչ Էմին Աղալարովը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ավագ դստեր՝ Լեյլա Ալիևայի, նախկին ամուսինն է։ Հղումներ թեմայով. Ուշագրավ Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ | Գերմանիայի կառավարությունն արտոնյալ վարկ կտրամադրի ՀՀ-ին Վարկի մարման ժամկետը նախատեսվում է մինչև 2030 թվականը Ստոլտենբերգ. ՆԱՏՕ–ն աջակցում է ՀՀ ինքնիշխանությանն և տարածքային ամբողջականությանը Նա նաև ասել է, որ Հայստանն ու Ադրբեջանը հնարավորություն ունեն տևական խաղաղության հասնել տարիների հակամարտությունից հետո Զախարովա․ Արևմուտքի քաղաքականությունը հանգեցրեց նրան, որ Փաշինյանը խոսում է Ադրբեջանի հետ մոտալուտ պատերազմի սպառնալիքի մասին «Նկատեք, որ այս հայտարարությունը ոչ մի կապ չունի Ռուսաստանի հետ»,–ասել է նա Աբրահամյան. Ինչպես Սյունիքում «ճշգրտումներից» հետո Հայաստանը բան չստացավ, նույնը լինելու է Տավուշի դեպքում Նա նշել է, որ իշխանությունները, երբ տեսնում են կա հանրային ճնշում, հանրային անհամաձայնություն, առաջ են բերում շանտաժի էլեմենտը |