Կապանի ղեկավարի ընտրություններում անկուսակցական թեկնածուն հաղթել է «Իմ քայլի» թեկնածուին

Կապանի ղեկավարի  ընտրություններում անկուսակցական թեկնածուն հաղթել է «Իմ քայլի»  թեկնածուին

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 21-ին Կապանում կայացած համայնքի ղեկավարի ընտրություններում անկուսակցական Գևորգ Փարսյանը հաղթել է «Իմ քայլը» դաշինքի ավագանու ցուցակը գլխավորող, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Նարեկ Բաբայանին:

Կապանում համայնքապետի ընտրությանը մասնակցել է 19,503 ընտրող: Առաջադրվել էր համայնքապետի ղեկավարի 3 թեկնածու:

Փարսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Բաբայանը ստացել է 8076, Էդգար Հովհաննիսյանը՝ 277, ինքը՝ 10,021 քվե:

Հայաստանի 4 քաղաքում՝ Հրազդանում, Արմավիրում, Էջմիածնում և Կապանում, հոկտեմբերի 21-ին կայացած քվեարկությամբ քաղաքապետ են ընտրել: Չորս քաղաքներից երեքում հաղթել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուները, մեկում հաղթել է անկուսակցական թեկնածուն։

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---