Չինական ընկերությունը հետաքրքրված է ՀՀ-ում ալյումինե կահույք արտադրելու հնարավորությամբ

Չինական ընկերությունը հետաքրքրված է ՀՀ-ում ալյումինե կահույք արտադրելու հնարավորությամբ

PanARMENIAN.Net - Չինական «Գուոմինգ» ընկերության ներկայացուցիչները հետաքրքրված են Հայաստանում ներդրումներ կատարելու հնարավորությամբ, մասնավորապես ալյումինե կահույքի արտադրության ոլորտում։ Այդ մասին «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» ծրագրում ընդգրկված ընկերության ներկայացուցիչներն ասել են ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումներիի նախարարի պաշտոնակատար Տիգրան Խաչատրյանի հետ հանդիպմանը:

Տիգրան Խաչատրյանը գործարարներին է ներկայացրել Հայաստանի տնտեսության կառուցվածքը, ներդրումային և գործարար միջավայրը, հարկային դաշտը, աշխատուժի առավելությունները, արտահանման լայն հնարավորությունները։ Նախարարի պաշտոնակատարը վստահեցրել է հյուրերին, որ Հայաստանի կառավարությունը կսատարի ներդրումային ցանկացած նախաձեռնություն և կաջակցի ներդրողներին, հայտնում է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումներիի նախարարության մամուլի ծառայությունը։

«Մենք բարձր ենք գնահատում չինացի ներդրողների հետաքրքրությունը Հայաստանում առկա պոտենցիալ ներդրումային ծրագրերի շուրջ։ Մենք արդեն իսկ ունենք չինական ներդրումներով իրականացված ծրագրեր, կա նաև իրականացման ընթացքում գտնվող ծրագրեր։ Լիահույս եմ, որ այսհանդիպումը և մեր հետագա համագործակցությունը ևս կհաջողի»,-ասել է նա։

«Գուոմինգ» ընկերության ներկայացուցիչները հայտնել են, որ մասնագետներն ուսումնասիրություններ կկատարեն Հայաստանում ներդրումներ կատարելու հեռանկարերի շուրջ և կձեռնարկեն համապատասխան քայլեր։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---