ԸՕ նախագծի քվեարկությունը հետաձգվել է

ԸՕ նախագծի քվեարկությունը հետաձգվել է

PanARMENIAN.Net - ԱԺ-ում հետաձգվել է Ընտրական օրենսգրքում փոփոխությունների վերաբերյալ սահմանադրական օրենքի նախագծի քվեարկությունը մինչև ժամը 17:30-ը:

Համաձայն «ԱԺ կանոնակարգ» օրենքի, սահմանադրական օրենքներում փոփոխությունների և լրացումների վերաբերյալ նախագծերի քվեարկության համար անհրաժեշտ է խորհրդարանի պատգամավորների առնվազն 2/3-ի կամ 63 պատգամավորի ներկայությունը:

Հոկտեմբերի 22-ին ԱԺ նիստերի դահլիճում նախագծի քննարկմանը ներկա էր ընդամնենը 57 պատգամավոր, բացակայել են հիմնականում ՀՀԿ-ական պատգամավորները: ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն առաջարկել է հետաձգել քվեարկությունը մինչև ժամը 17:30-ը, որպեսզի նախագծի քվեարկությունը չտապալվի:

Ավելի վաղ ԱԺ «Հ. Յ. Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ խմբակցությունը կողմ է քվեարկելու Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագծին: Կողմ են քվեարկելու նաև «Ծառուկյան» խմբակցությունը և ԵԼՔ-ը:

«Հայաստանի հանրապետական կուսակցությունը» հայտարարել է, որ կողմ չէ ԸՕ փոփոխությունների փաթեթին:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---