Նախագահը պատրաստվում է «հակահեղափոխական» օրենքի մասին հայտարարություն անել (Թարմացված)

Նախագահը  պատրաստվում է    «հակահեղափոխական» օրենքի  մասին  հայտարարություն անել (Թարմացված)

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 22-ին ՀՀ նախագահի աշխատակազմը պաշտոնական հայտարարություն կտարածի այն մասին, թե արդյոք ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը պատրաստվում է ստորագրել «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» աղմակահարույց օրենքը, որը խորհրադարանն ընդունել էր հոկտեմբերի 2-ին, PanARMENIAN.Net ին հայտնեցին նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Թարմացում 17:10.Վարչությունից հայտնեցին, որ պայմանավորված ՀՀ նախագահի՝ աշխատանքային այցով Շվեյցարիայում գտնվելու հանգամանքով, վերոհիշյալ օրենքի վերաբերյալ հայտարարության տարածումը կհետաձգվի, սակայն այն կտարածվի օրենքով սահմանված ժամկետում:

Համաձայն ՀՀ սահմանադրության 129-րդ հոդվածի, Ազգային ժողովի ընդունած օրենքը Հանրապետության նախագահը ստորագրում և հրապարակում է 21-օրյա ժամկետում կամ նույն ժամկետում դիմում է Սահմանադրական դատարան՝ Սահմանադրությանն օրենքի համապատասխանությունը որոշելու հարցով:

21-օրյա ժամկետը լրանում է հոկտեմբերի 24-ին:

Եթե Սահմանադրական դատարանը որոշում է, որ օրենքը համապատասխանում է Սահմանադրությանը, ապա Հանրապետության նախագահը 5-օրյա ժամկետում ստորագրում և հրապարակում է օրենքը: Եթե Հանրապետության նախագահը չի կատարում սույն հոդվածով սահմանված պահանջները, ապա Ազգային ժողովի նախագահը 5-օրյա ժամկետում ստորագրում և հրապարակում է օրենքը:

Հոկտեմբերի 2-ին ԱԺ «Ծառուկյան», «Հանրապետական» և «Հ. Յ. Դաշնակցություն» խմբակցությունները կողմ էին քվեարկել ՀՀԿ-ական պատգամավորներ Արփինե Հովհաննիսյանի, Վահրամ Բաղդասարյանի և Անդրանիկ Հարությունյանի՝ խորհրդարանի կողմից երկրորդ անգամ վարչապետ չընտրելու դեպքում ԱԺ լուծարումը խոչընդոտող նախագծին, ինչից հետո այն ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ արեց հանրության հավաքվել խորհրդարանի բակում՝ ԱԺ լուծարման և դեկտեմբերին արտահերթ ընտրությունների անցկացման պահանջով:

Այդ ժամանակ վարչապետը կառավարությունից հեռացրեց նաև ԲՀԿ-ական և դաշնակցական նախարարներին:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---