ՀՖՖ-ն հորդորում է ակումբներին չխախտել ՀՀ լեզվի մասին օրենքը

ՀՖՖ-ն հորդորում է ակումբներին չխախտել ՀՀ լեզվի մասին օրենքը

PanARMENIAN.Net - Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան (ՀՖՖ) հորդորում է ակումբներին չխախտել ՀՀ լեզվի մասին օրենքը: Ըստ ֆեդերացիայի հայտարարության, վերջին շրջանում, հայկական ակումբներում ռուսաստանցի մարզիչների հայտնվելու հետ կապված, նկատվում է երևույթ, որը ՀՖՖ-ն համարում է անընդունելի՝ ռուսախոս մարզիչների խոսքը չի թարգմանվում:

«Խոսքը հետխաղային մամուլի ասուլիսների ընթացքում ռուսախոս մարզիչների խոսքը զուգահեռ հայերեն չթարգմանելու մասին է: Հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետության տարածքում պետական լեզուն հայերենն է, և առաջնորդվելով ՀՀ լեզվի մասին օրենքով, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հորդորում է ֆուտբոլային ակումբներին չխախտել օրենքը»-,ասվում է հայտարարության մեջ:

Ֆեդերացիան հորդորում է ապահովել ռուսերեն խոսքին զուգահեռ հայերեն թարգմանությունը հետխաղային ասուլիսների ժամանակ:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---