Փաշինյան. ՀՀԿ-ի՝ ԸՕ-ն չընդունելն ապացուցեց՝ առաջին օրից աշխատում ենք սաբոտաժի պայմաններում (վիդեո) 22 հոկտեմբերի 2018 - 18:22 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ անդրադառնալով ԱԺ-ի կողմից ընտրական օրենսգրքի նոր նախագծի քվեարկության տապալմանը, նշել է, որ «սա ևս մեկ անգամ ընդգծեց, որ առանց խորհրդարանական արտահերթ ընտրությունների ՀՀ-ն չի կարողանալու որևէ քայլ անել»: «Առաջարկվող փոփոխություններն ԸՕ-ն ավելի ժողովրդավարական դարձնելու նպատակ ուներ: Այսօրվա քվեարկությունը ցույց է տալիս իրերի իրական դասավորությունը, և որ ՀՀԿ-ն փորձում է սաբոտաժի ճանապարհով խորհրդարանական արտահերթ ընտրությունները կկարողանան վերածել ռևանշի գործիքի: ՀՀԿ-ի՝ ԸՕ-ն չընդունելն ապացուցեց՝ առաջին օրից աշխատում ենք սաբոտաժի պայմաններում», - ասել է Փաշինյանը: Ըստ վարչապետի պաշտոնակատարի, եթե նույնիսկ ընտրությունները տեղի ունենան գործող օրենսգրքով, դա «որևէ բան չի փոխի, քանի որ ժողովրդի հաղթանակն անխուսափելի է և վարադարձ անցյալին չի լինելու»: Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ չի ընդունել «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Կառավարության նախաձեռնությամբ ԱԺ-ում արտահերթ նիստ էր գումարվել և քննարկվում էր ԸՕ-ն։ Նախագծի հիմնական զեկուցողն էր արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը։ Ուշագրավ Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից G7-ի երկրները կոչ են արել Բաքվին կատարել հումանիտար իրավունքի իր պարտավորությունները Նրանք նաև կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին Լավրով․ ՀՀ-ն դեռ ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում Նա ասել է, որ պետք է «նշել Հայաստանի սահմանները, ավարտել սահմանազատումը» |