Միրզոյան. «Իմ քայլը» պատրաստ է արատահերթին թե առաջարկվող, թե գործող օրենքով

Միրզոյան. «Իմ քայլը»   պատրաստ է  արատահերթին թե առաջարկվող, թե  գործող օրենքով

PanARMENIAN.Net - ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրոզյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ «Իմ քայլը» դաշինքը պատրաստ է արտահերթ խորհրդարանական ընտրություններին ինչպես կառավարության կողմից առաջարկվող, այնպես էլ գործող Ընտրական օրենսգրքով։

Նրա խոսքով, ԸՕ֊ի առաջարկված փոփոխությունները ժողովրդավարական, առաջադիմական և «շահավետ էին առաջին հերթին հենց ոչ առաջատար, ոչ իշխանական քաղաքական ուժերի համար»:

«Ցավում եմ, որ որոշ ուժեր սա չհասկացան և գործընթացը վերածեցին մկանների ցուցադրության՝ հերթական անգամ դառնալով մեր երկրի զարգացման խոչընդոտ և հերթական անգամ մեր երկիրը դարձնելով իրենց, թույլ տվեք ասել, անիմաստ տվայտանքի գերին», - գրել է Միրզոյանը:

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ չի ընդունել «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Կառավարության նախաձեռնությամբ ԱԺ-ում արտահերթ նիստ էր գումարվել և քննարկվում էր ԸՕ-ն։ Նախագծի հիմնական զեկուցողն էր արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---