Թանկյանը դեմ է Ամուլսարի շահագործմանը (վիդեո)

Թանկյանը դեմ է Ամուլսարի շահագործմանը

PanARMENIAN.Net - Հանրահայտ երաժիշտ Սերժ Թանկյանը միացել է «Փրկել Ամուլսարը» արշավին՝ տեսաուղերձ հրապարակելով իր ֆեյսբուքայն էջում:

Հայկական բնապահպանական ճակատը • #SaveAmulsar արշավ է սկսել, որի շրջանակում հայտնիները խոսում են Ամուլսարի մասին:

«Ուզում եմ խոսել հանքարդյունաբերության մասին, կամ ավելի ճիշտ այն մասին, թե ինչո՞ւ հանքեր չպետք է բացվեն»,-ասում է նա տեսաուղերձում։

Թանկյանը հավելել է, որ հանքերը հարատև վնաս են հասցնում բնական միջավայրին՝ անկախ նրանից, թե դա ինչ տիպի հանք է, որքան լավ է վերահսկվում հանքի գործունեությունը աղտոտիչների առումով, այն ամեն դեպքում հարատև վնաս է հասցնելու բնական միջավայրին:

«Մանավանդ, բաց հանքերը, ինչպես առաջարկվել է Ամուլսարի դեպքում, որտեղ օգտագործվելու են պայթուցիկներ և այլն: Ոչ մի երաշխիք չկա, որ աղտոտիչները չեն թափանցի ջրային ավազաններ»,-ասվում է Սերժ Թանկյանի տեսաուղերձում։

Ամուլսարում ոսկու հանքի շահագործման դեմ պայքարող քաղաքացիական և բնապահպանական խմբերը փակ են պահում դեպի հանքավայր տանող ճանապարհները՝ խոչընդոտելով այստեղ ընթացող շինաշախատանքներին:

«Լիդիան Արմենիա» ընկերությունն իր հերթին հայտարարել էր, որ դեպի Ամուլսարի հանք տանող «ճանապարների մի խումբ անձանց կողմից ապօրինի փակման հետևանքով, «Լիդիան Արմենիան» չի կարողանում իրականացնել հանքում շինարարական աշխատանքների տարածքի բնապահպանական կառավարումը:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---