Ալեն Սիմոնյան. ԱԺ-ում չկա այնպիսի ուժ, որը կարող է 53 ձայնով Փաշինյանի օգտին քվեարկություն կազմակերպել

Ալեն Սիմոնյան. ԱԺ-ում չկա այնպիսի ուժ, որը կարող է 53 ձայնով Փաշինյանի օգտին քվեարկություն կազմակերպել

PanARMENIAN.Net - ԱԺ դահլիճում չկա այնպիսի մի ուժ, որը կարող է 53 ձայնով կազմակերպել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնում ընտրելու կողմ քվեարկություն: Այդ մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ԵԼՔ խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով այն հարցին, թե մտավախություն չունեն, որ ՀՀԿ խմբակցությունը հոկտեմբերի 24-ին կքվեարկի Նիկոլ Փաշինյանի վարչապետության օգտին։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ազգային ժողովի ԵԼՔ խմբակցությունը ՀՀ վարչապետի պաշտոնում առաջադրել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը:

«Վստահ չեմ, որ այդ ցանկության պարագայում նրանք կարողանալու են 53 ձայն ապահովել։ Ես դա համարում եմ ոչ խելամիտ քայլ կամ խելագարության կանխավարկած»,- ասել է նա, հայտնում է Panorama.am-ը։

Անդրադառնալով այն հարցին թե ինչու որոշեցին այնուամենայնիվ վարչապետի թեկնածու առաջադրել՝ պատգամավորը ենթադրել է, որ իրավաբաններն են նման խորհուրդ տվել։ «Քննարկումների արդյունքում որոշեցինք, որ պետք է առաջադրվի այս փուլում։ Կարծում եմ, որ իմաստն այն է եղել, որ ավելորդ խոսակցությունների տեղիք չտա»,- ասել է Ալեն Սիմոնյանը։

Պատասխանելով այն հարցին, թե ԵԼՔ-ը չի՞ պատրաստվում քվեարկել սեփական թեկնածուի օգտին՝ պատգամավորն ասել է, որ ինքն անձամբ չի քվեարկելու Նիկոլ Փաշինյանի օգտին, որպեսզի վերջինս չընտրվի։

Ինչ վերաբերում է ԸՕ-ն կրկին խորհրդարան բերելու նախաձեռնությանը՝ Ալեն Սիմոնյանը նշել է, որ ամեն ինչ ավելի ակնհայտ կլինի ԱԺ արտահերթ նիստում։

Անդրադառնալով Վահե Գրիգորյանի՝ ՍԴ անդամ չընտրվելու հանգամանքին՝ պատգամավորը նշել է, որ ԱԺ-ն ոչ միայն ինքն իր գործունեությունն է խանգարում, այլ նաև մնացած պետական ինստիտուտների, ինչն էլ ևս մեկ փաստ է, որ խորհրդարանն օր առաջ պետք է ցրվի։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարական է տվել հոկտեմբերի 16-ին: Ըստ նրա ծրագրի, ԱԺ-ն երկու շաբաթ անընդմեջ չի ընտրի վարչապետ, ինչից հետո խորհրդարանը օրենքի ուժով կլուծարվի, և դեկտեմբերին կանցկացվեն արտահերթ ընտրություններ:

ԱԺ «Հանրապետական» խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ հոկտեմբերի 24-ին ԱԺ-ում ՀՀ վարչապետի ընտրություններում խմբակցությունը ՀՀ վարչապետի թեկնածու չի առաջադրելու:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---