Էներգահամակարգում խնայված միջոցները կուղղվեն սակագների նվազեցմանը

Էներգահամակարգում խնայված  միջոցները կուղղվեն սակագների նվազեցմանը

PanARMENIAN.Net - ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը հոկտեմբերի 23-ին «Բարձրավոլտ Էլեկտրացանցեր» ՓԲ ընկերությունում աշխատանքային այցի ընթացքում նշել է, որ էներգահամակարգում տեղի ունեցող կառուցվածքային և ծախսային օպտիմալացման գործընթացի արդյունքում խնայված ֆինանսական միջոցները կուղղվեն համակարգի խնդիրների լուծմանը, ինչպես նաև մատուցվող ծառայությունների սակագների նվազեցմանը, հայտնում է նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Նախարարի պաշտոնակատարի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն՝ ընկերության ղեկավար և ինժեներական անձնակազմի մասնակցությամբ:

Բաղրամյանն ընդգծել է ընկերության նախանշած ծրագրերը սահմանված ժամկետներում և որակով իրականացնելու կարևորությունը: Մասնավորապես, անդրադարձ է եղել Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման գծի կառուցման, «Բարձրավոլտ Էլեկտրացանցերի» ենթակայանների վերազինման ծրագրերին:

Ավելի վաղ կառավարությունը 10 դրամով նվազեցրել է սոցիալապես անապահով ընտանիքների համար էլեկտրաէներգիայի սակագինը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---