Վանաձորում ալկոհոլային խմիչքի գործարան է հայտնաբերվել (վիդեո) 23 հոկտեմբերի 2018 - 18:39 AMT PanARMENIAN.Net - Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Վանաձորում մի քաղաքացի իր տանը զբաղվում է կեղծ ալկոհոլային խմիչքների պատրաստմամբ ու իրացմամբ, հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը: Հոկտեմբերի 22-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ծառայողները, իրացնելով ստացված տեղեկությունները, համագործակցելով ոստիկանության Լոռու մարզային վարչության ու Բազումի բաժնի աշխատակիցների հետ, իրականացնելով ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ Վանաձորի Աճառյան փողոցի տներից մեկում հայտնաբերեցին ալկոհոլային խմիչքի, այսպես ասած, գործարան: Իշխան Աբրահամյանի տան, ավտոտնակի և օժանդակ շինությունների զննությամբ հայտնաբերվեց շշալցված ու դրոշմավորված՝ 489 շիշ տարբեր տարողությամբ և տարբեր ապրանքանիշերի կեղծ օղիներ, շշերի խցաններ, ապակյա տարբեր տարողություններով կոնյակի և օղու դատարկ շշեր, 1160 հատ օղու ակցիզային կեղծ դրոշմանիշներ, 56 հատ «Արարատ» գրառմամբ կոնյակի կեղծ ակցիզային դրոշմանիշեր, 55 հատ տարբեր տարողությամբ և տարբեր ապրանքանիշերի շշալցված, դրոշմավորված, կեղծ կոնյակներ: Ըստ Իշխան Աբրահամյանի՝ դրանք շշալցնում ու դրոշմակնիքում է ինքը՝ հետագայում վաճառելու համար: Փաստի առթիվ ոստիկանության Բազումի բաժնում հարոցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 207-րդ հոդվածի 1-ին մասով /կեղծ գինի կամ կեղծ օղի կամ ալկոհոլային կեղծ այլ խմիչք՝ իրացման նպատակով պատրաստելը կամ իրացնելը/: Կատարվում է քննություն: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ Սերժ Սարգսյանը՝ ընդդիմության անհաջողության մասին․ Կան ոչ միասնական մոտեցումներ Նա նշել է նաև, որ կա արտաքին սատարում այս իշխանություններին |