Երևանը ռուսաստանցիների աշնանային ուղևորությունների նախընտրելի 10-յակում է

Երևանը ռուսաստանցիների աշնանային ուղևորությունների նախընտրելի 10-յակում է

PanARMENIAN.Net - Երևանն ընդգրկվել է Մոսկվայից աշնանային արձակուրդի ժամանակ ռուսաստանցիների նախընտրած 10 արտասահմանյան ուղղությունների ցանկում: Այդ մասին հայտնում է ճամփորդությունների Տուտու.ռու ծառայությունը:

Մոսկվայից արտասահմանյան պահանջված ուղղություններն են Մինսկը, Երևանը, Քիշնևը, Բաքուն, Պրահան, Թբիլիսին, Լառնական, Թիվատը, Թել Ավիվն ու Տաշքենդը:

Ռուսաստանի սահմաններում մոսկվաբնակները գերադասում են հետևյալ ուղղությունները Մոսկվայից և Սանկտ Պետերբուրգից՝ Սոչի, Սիմֆերոպոլ, Մինվոդի, Կրասնոդար, Անապա, Դոնի Ռոստով, Կալինինգրադ, Սամարա, Եկատերինբուրգ, Մախաչկալա, գրում է ՌԻԱ Նովոստին:

Մինչդեռ զբոսաշրջիկնեի 24 տոկոսը գերադասում է իրենց նախընտրած «իդեալական տարբերակը». տանը՝ ծածկոցի տակ, գրքով և կատվի ընկերակցությամբ:

Ճամփորդությունների ծառայությունը հարցրել է օգտատերերից, թե ինչպես են պատկերացնում իդեալական արձակուրդն աշնանը: Հարցմանը մասնակցել է ավելի քան 3000 մարդ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---