Փաշինյան. ԱԺ պատգամավորը մեղադրվում է ՀՀ պատմության ամենախոշոր կոռուպցիոն գործով, կալանավորվելու է

Փաշինյան. ԱԺ պատգամավորը մեղադրվում է ՀՀ պատմության ամենախոշոր կոռուպցիոն գործով, կալանավորվելու է

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում հայտարարել է, որ պատգամավորներից մեկը մեղադրվում է ՀՀ պատմության ամենախոշոր կոռուպցիոն բնույթի քրեական գործով:

«ԱԺ պատգամավորներից մեկի նկատմամբ կոռուպցիոն բնույթի քրեական գործ կա, որն արդեն 100%-ով ապացուցված է: Արդեն երկու ամիս է՝ պաշտոնական մի թղթի ենք սպասում, որը ստանալուն պես պատգամավորին կալանավորելու ենք: Բայց արդեն երեք ամիս է՝ չենք կարողանում այդ թուղթը ստանալ. այն նաև կապված է օտարերկյա դիվանագիտական ներկայացուցչության հետ», - ասել է Փաշինյանը:

Ըստ նրա, այդ գործընթացում կա նաև տվյալ երկրում ՀՀ դեսպանատան թերացման հարցը: Փաշինյանը չի բացառել նաև, որ այդ պատգամավորը լավ կապեր ունի այդ երկրում:

«Անընդհատ ձգում են այդ պատասխանը, լավ, կարող են մի շաբաթ էլ ձգել, մի ամիս էլ, բայց այդ պատգամավորը, միևնույնն է, կալանավորվելու է: Այդ գործն իր թելերով տանելու է դեպի այլ բարձրաստիճան պաշտոնյաներ», - ասել է Փաշինյանը:

2018 -ի ամռանը ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանը կալանավորվել է առանձնապես խոշոր չափերի հասնող յուրացումների համար:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---