Պուտինն ու Թրամփը կարող են հանդիպել նոյեմբերի 11-ին Փարիզում24 հոկտեմբերի 2018 - 13:30 AMT PanARMENIAN.Net - ՌԴ և ԱՄՆ նախագահների հաջորդ հանդիպումը կարող է տեղի ունենալ Փարիզում նոյեմբերի 11-ին: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նման առաջարկ է ներկայացրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության գծով խորհրդական Ջոն Բոլթոնի հետ հանդիպմանը: Փարիզում նոյեմբերի 11-ին տեղի կունենան Առաջին աշխարհամարտի ավարտի 100-ամյակին նվիրված հանդիսություններ մի շարք երկրների ղեկավարների մասնակցությամբ: «Անշուշտ, նախագահ Թրամփին շատ հաճելի կլինի հանդիպել Ձեզ Փարիզում, այդ միջազգային հանդիպման շրջանակում»,-ասել է Բոլթոնը, գրում է Deutsche Welle-ն: Ավելի ուշ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հաստատել է, որ նախնական պայմանավորվածությունը հանդիպման մասին ձեռք է բերվել Բոլթոնի հանդիպմանը ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարի, ինչպես նաև ՌԴ ԱԳ նախարարի և ՊՆ ղեկավարի հետ հանդիպումներում: Ըստ նրա, նախատեսվում է, որ Փարիզում հանդիսություններից հետո նախագահները նաև «նորմալ երկկողմ հանդիպում» կունենան: Պուտին-Բոլթոն հանդիպումը տևել է մոտ 1,5 ժամ: Թրամփի խորհրդականը Մոսկվա է ժամանել այն ժամանակահատվածում, երբ Թրամփը հայտարարեց, որ ԱՄՆ-ն շուտով մտադիր է դուրս գալ Միջին և փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման պայմանագրից: Բանակցությունների մանրամասները չեն հրապարակվում: Ուշագրավ Այցն աշխատանքային է Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյան․ Մենք գնում ենք Ադրբեջանի գնած սպառազինության 15-20%-ը Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը ՀՀ և Ադրբեջանի սահմանին փորձագետները սկսել են կոորդինատների ճշտումը Նշվում է, որ դա արվում է հանձնաժողովի 8-րդ հանդիպման արդյունքներով ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն Վարչապետ․ ՀԱՊԿ–ը սահման պիտի գար որպես ՀՀ դաշնակից, ոչ թե որպես խաղաղապահ կամ խաղաղարար «Այս պայմաններում մենք չենք կարող ուղղակի ձևացնել, թե այդ ամեն ինչը չենք նկատում»,–ասել է նա Բաղանիսի և Ոսկեպարի ղեկավարները դժգոհ են փոխվարչապետի հետ հանդիպումից․ Երևանում նրանց հորդորել են հանդարտեցնել մարդկանց Նշվել է, որ կոնկրետ Բաղանիս Այրումի հատվածում սահմանի փոփոխություններ կլինեն արդեն ապրիլի 23–ից սկսած |