ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կայցելեն նաև Արցախ

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կայցելեն նաև Արցախ

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հաջորդ շաբաթ կայցելեն Հայաստան: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

Ըստ ԱԳՆ-ի, Հայաստանից և Ադրբեջանից բացի տարածաշրջանային այցի շրջանակում միջնորդները կմեկնեն նաև Արցախ, հայտնում է Aysor.am-ը:

Հոկտեմբերի 22-ին Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը ԵԱՀԿ գործող նախագահ Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Ռուդոլֆ Միխալկային է ներկայացրել ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ Հայաստանի դիրքորոշումը և մոտեցումները:

Զոհրաբ Մնացականյանն ընդգծել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է անվտանգության և խաղաղության մթնոլորտի ձևավորումը՝ շեշտելով, որ ՀՀ միջազգային գործընկերները պետք է ձեռնպահ մնան բոլոր այն գործողություններից, որոնք հանգեցնում են տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքին և ավելացնում անկայունության վտանգները։

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---