Հանրահայտ քաղաքագետ Ֆուկույաման Թբիլիսիում ժողովրդավարության կենտրոն կղեկավարի

Հանրահայտ քաղաքագետ Ֆուկույաման Թբիլիսիում ժողովրդավարության կենտրոն կղեկավարի

PanARMENIAN.Net - Թբիլիսիում ժողովրդավարության կենտրոն կբացվի, որը կղեկավարի Սթենֆորդի համալսարանի պրոֆեսոր, ամերիկացի փիլիսոփա և քաղաքագետ Ֆրենսիս Ֆուկույաման:

Կենտրոնի գործունեությունն ուղղված է լինելու տարածաշրջանում բռնապետության և կոռուպցիայի դեմ պայքարին, հայտնում է «Sputnik Գրուզիան» :

Թբիլիսիում տեղի է ունեցել Ֆուկույամայի «Ինքնությունը» գրքի շնորհանդեսը, որն աշխարհում պոպուլիզմի աճի մասին է, ինչը, ըստ հեղինակի, մեծ վտանգ է ներկայացնում ժողովրդավարության համար։ «Իմ գրքում խոսվում է գլոբալ քաղաքականության հիմնական սկզբունքների մասին: Ուրախ եմ, որ գիրքս լույս է տեսել Վրաստանում»,-ասել է նա:

Ֆուկույաման մայիսին անդրադարձել էր նաև հայաստանյան թավշյա հեղափոխությանը՝ հայտարարելով, որ Ռուսաստանը կշարունակի բոլոր ջանքերը գործադրել, որպեսզի, անկախ այն ամենից, ինչ կատարվում է, Հայաստանը դուրս չգա ռուսական ազդեցության գոտուց: «Ռուսաստանին միանգամայն ձեռնատու էր հին համակարգը ,և այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում, մտահոգում է նրան: Ուստի, ինձ թվում է, որ Ռուսաստանը բոլոր ջանքերը կգործադրի, անկախ նրանից, թե ինչ է կատարվում, որպեսզի թույլ չտա Հայաստանին դուրս պրծնել ռուսական ազդեցության գոտուց, ինչպես դա տեղի ունեցավ Վրաստանի և Ուկրաինայի պարագայում: Ինձ անհանգստացնում է առաջիկա դիմակայությունը Հայաստանի հետ»,-ասել էր Ֆուկույաման:

Ֆուկույաման հայտնի դարձավ «Պատմության ավարտն ու վերջին մարդը» գրքի շնորհիվ, որտեղ ասվում է, որ ազատական ժողովրդավարությունների տարածումն աշխարհում կարող է վկայել մարդկության սոցիոմշակութային էվոլյուցիայի վերջնակետի մասին և դառնալ մարդուկթյան կառավարության վերջնական ձևը: Նրա աշխատանքը թարգմանվել է ավելի քան 20 լեզվով և մեծ արձագանք է ստացել աշխարհում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---