Փաշինյանի՝ վարչապետ ընտրվելուն դեմ է քվեարկել միայն Սամվել Ալեքսանյանը

Փաշինյանի՝ վարչապետ ընտրվելուն դեմ է քվեարկել միայն Սամվել Ալեքսանյանը

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 24-ին ԱԺ ԵԼՔ խմբակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին դեմ է քվեարկել միայն «Հանրապետական» խմբակցությունը վերջերս լքած Սամվել Ալեքսանյանը:

Որևէ պատգամավոր կողմ չի քվեարկել Փաշինյանին վարչապետ ընտրելու որոշմանը, 11 հոգի ձեռնպահ է եղել:

ԱԺ ԵԼՔ խմբակցության առաջադրած թեկնածու, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը չի ընտրվել վարչապետ: Խորհրդարանը մեկ շաբաթ ունի վարչապետի թեկնածու առաջադրելու համար: Ըստ Փաշինյանի ծրագրի, եթե ևս մեկ անգամ ԱԺ-ն չընտրի վարչապետ, ապա կարձակվի, ինչին կհաջորդեն արտահերթ խորհրդարանական ընտրությունները:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---