Բոլթոն. ԼՂ կարգավորումը ռազմավարական կարևորություն ունի

Բոլթոն. ԼՂ կարգավորումը ռազմավարական կարևորություն ունի

PanARMENIAN.Net - Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը ռազմավարական կարևորություն ունի: Այդ մասին Բաքվում հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդական Ջոն Բոլթոնը՝ հավելելով, որ քննարկել է ԼՂ հարցն Ադրբեջանի պաշտոնյաների հետ:

Նա նշել է նաև, որ մտադիր է ավելի մանրակրկիտ ծանոթանալ հարցին, հայտնում է Haqqin.az-ը:

«Ես ժամանել եմ այստեղ, որպեսզ ավելի մանրակրկիտ ծանոթանամ հարցին: ԱՄՆ-ն հասկանում է, որ ԼՂ հակամարտության կարգավորումը ռազմավարական կարևորություն ունի: Որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկիր ԱՄՆ-ն հանդես է գալիս ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման օգտին, քանի որ խաղաղությունը կարևոր է և Ադրբեջանի, և Հայաստանի համար»,-ասել է Բոլթոնը:

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը հոկտեմբերի 25-ին կայցելի Հայաստան: Նրա այցը տարածաշրջանային է, նա արդեն եղել է Ռուսաստանում և Ադրբեջանում, իսկ Հայաստանից կմեկնի Վրաստան: Այցի նպատակն է առաջ մղել «ԱՄՆ շահերն անվտանգության ոլորտում»:

Բոլթոնը պահպանողական դիվանագետ է համարվում, 2015-ին նա կոչ էր արել ԱՄՆ-ին ռումբ նետել Իրանի վրա: ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնում Բոլթոնը նշանակվել է 2018-ի ապրիլին:

 Ուշագրավ
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
---