Օբամայի և Քլինթոնի փոստարկղերում պայթուցիկ սարքեր են գտել

Օբամայի և Քլինթոնի  փոստարկղերում պայթուցիկ սարքեր են գտել

PanARMENIAN.Net - ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի ու նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի գրասենյակների փոստարկղերում պայթուցիկ սարքեր են հայտնաբերվել. դրանք վնասազերծվել են մասնագետների օգնությամբ, հայտնում է New York Times-ը:

Նշվում է, որ սարքերը նման են եղել հոկտեմբերի 22-ին ամերիկացի միլիարդատեր Ջորջ Սորոսի տան փոստարկղում հայտնաբերված պայթուցիկին:

Արարքի հեղինակները դեռևս հայտնի չեն:

Ավելի վաղ ԱՄՆ իրավապահ մարմինները միլիարդատեր Ջորջ Սորոսի տան փոստարկղում պայթուցիկ սարք էին հայտնաբերել: Ուեսթչեսթերի ոստիկանությունը պատմել է, որ պայթուցիկով փաթեթը հայտնաբերել է Բեդֆորդում Սորոսի կեցավայրի աշխատակիցը:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---