Գործադիրը լուծարել է Կարապետյանի հիմնած «Թվային հիմնադրամը»

Գործադիրը լուծարել է Կարապետյանի հիմնած «Թվային հիմնադրամը»

PanARMENIAN.Net - Կառավարության հոկտեմբերի 25-ի նիստում ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի հիմնած «Թվային Հայաստան» հիմնադրամը լուծարելու մասին որոշման նախագիծ է ընդունվել. գործընթացը կազմակերպելու նպատակով վարչապետի աշխատակազմին հատկացվել է 47.2 դրամ բյուջեի պահուստային ֆոնդից։

Գումարը հատկացվում է հիմնադրամի գրասենյակային տարածքի վարձավճարի՝ 6.1 մլն դրամ, գրասենյակային և այլ ծախսեր՝ 175,000 դրամ, աշխատավարձ և այլ վճարումներ՝ 45.1 մլն դրամ: Նախածգում նշվում է նաև, որ հիմնադրամը բանկային հաշվին ունի 4.1 մլն դրամ։

«Թվային Հայաստան» հիմնադրամը ստեղծվել էր 2017 թվականին. հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է՝ ի դեմս կառավարության։ Հիմնադրամի գործադիր տնօրենն էր Կարեն Կարապետյանի գլխավոր խորհրդական Էդուարդ Ներսիսյանը։

Գործող կառավարությանը սեպտեմբերին լուծարել էր նաև Կարապետյանի հիմնած մեկ այլ հիմնադրամ՝ «Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնը»:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---