Անդրանիկ Կարապետյանը և Հակոբ Մկրտչյանը՝ ծանրամարտի Եվրոպայի չեմպիոններ

Անդրանիկ Կարապետյանը և Հակոբ Մկրտչյանը՝ ծանրամարտի Եվրոպայի չեմպիոններ

PanARMENIAN.Net - Ծանրամարտի Եվրոպայի մինչև 20 և 23 տարեկանների առաջնություններում էջմիածինցի Անդրանիկ Կարապետյանը (85 կգ) պոկել է 176 կգ, հրել 193 կգ և երկամարտի 369 կգ արդյունքով, մինչև 23 տարեկանների մրցաշարում գրավել է առաջին տեղն ու նվաճել չեմպիոնի կոչումը։ Նա ոսկե մեդալների է արժանացել նաև պոկում և հրում վարժություններում։ Պոկումում նրա ցույց տված արդյունքը Եվրոպայի մինչև 23 տարեկան ծանրորդների նոր ռեկորդ է:

Առաջնությունն անցնում է Լեհաստանի Զամոսկ քաղաքում:

Անդրանիկի հաջողությունը կրկնեց նրա թիմակից, գյումրեցի Հակոբ Մկրտչյանը (94կգ): Նա երկամարտի 368 կգ (160կգ +208կգ) արդյունքով հաղթող ճանաչվեց և նույնպես կանգնեց պատվո պատվանդանի չեմպիոնական աստիճանին, հայտնում է ՀԱՕԿ լրատվականը:

Նույն ` 94 կգ քաշային կարգում, բայց մինչև 20 տարեկանների մրցավեճում, արծաթե մեդալակիր է դարձել գյումրեցի Սամվել Բաբակյանը` 361 (165կգ + 196կգ): Սա ՀՀ 20 տարեկանների հաշվին գրանցված երրորդ արծաթե մեդալն է:

94 կգ-ում էր հայտավորված նաև սամաղարցի Կարեն Ավագյանը: Նա երկամարտի 358 կգ արդյունքով (165կգ + 193 կգ) գրավեց չորրորդ տեղը: Կարենը պոկումում արժանացել է բրոնզե մեդալի:

Հոկտեմբերի 26-ին հայաստանցի մինչև 23 տարեկաններն ազատ են մրցումներից: 20 տարեկանների աղջիկների պայքարին կմասնակցեն Դիանա Աղաբեկյանը (90 կգ) և Արփինե Դալալյանը (+90կգ): Տղաներից մրցահարթակում կլինեն Արսեն Մարտիրոսյանը (105 կգ) և Վարազդատ Լալայանը (+105կգ):

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---