Դի Կապրիոն 6-րդ անգամ Սկորսեզեի ֆիլմում կնկարահանվի

Դի Կապրիոն 6-րդ անգամ Սկորսեզեի ֆիլմում կնկարահանվի

PanARMENIAN.Net - Հայտնի հոլիվուդյան դերասան Լեոնարդո դի Կապրիոն կնկարահանվի հայտնի ռեժիսոր Մարտին Սկորսեզեի նոր ֆիլմում: «Լուսնածաղիկը ոչնչացնողները» (Killers of the Flower Moon) ֆիլմը կլինի հոլիվուդյան աստղի և անվանի ռեժիսորի վեցերորդ համատեղ աշխատանքը:

Երկուսն էլ արդեն ասել են, որ շատ ուրախ կլինեն նորից միասին աշխատել, գրում է «Կոմսոմոլսկայա պրավդան» The Variety-ի վրա հղումով:

Խոսելով նյութի ընտրության մասին՝ Սկորսեզեն ասել է, որ ուղղակի սիրահարվել է Դևիդ Գրանի գրքին:

«Ես միանգամից «տեսա» ամեն ինչ՝ մարդկանց, գեղարվեստական ձևավորումը, գործողությունը, ես գիտեի, որ այդ ամենը պետք է կյանքի կոչեմ կինոյում: Ես անչափ ուրախ եմ, որ աշխատելու են Էրիկ Ռոթի հետ, նա կզբաղվի ադապտացիայով, և ուրախ եմ նորից համագործակցել Լեոնարդո դի Կապրիոյի հետ,-հայտարարել է Սկորսեզեն:

Նկարահանումները կսկսվեն հենց որ մասնակիցներն ավարտեն աշխատանքը գործող նախագծերում:

Այժմ Լեոնարդո դի Կապրիոն նկարահանվում է Քվենտին Տարանտինոյի «Մի անգամ Հոլիվուդում» ֆիլմում, իսկ Սկորսեզեն նկարահանում է «Իռլանդացին» ֆիլմը: «Լուսնածաղիկը ոչնչացնողները» ֆիլմը լինելու է սպանությունների մասին, որոնք տեղի են ունենում հնդկացիական ցեղում 1920-ական թվականներին:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---