ԱՄՆ-ն Մեքսիկայի հետ սահմանին զորք կտեղակայի

ԱՄՆ-ն Մեքսիկայի հետ սահմանին զորք կտեղակայի

PanARMENIAN.Net - ԱՄՆ պաշտպանության նախարար Ջիմ Մեթիսը հավանություն է տվել Մեքսիկայի հետ սահմանին զորքի տեղակայմանը՝ ապօրինի ներգաղթյալների հոսքի դեմ պայքարելու նպատակով:

Ըստ տվյալների, Մեթիսը չի հստակեցրել, թե կոնկրետ ինչ քանակի մասին է խոսքը, այդ հարցն ավելի ուշ կլուծվի, գրում է «Վեդոմոստին» Reuters-ի վրա հղումով:

Հոկտեմբերի 25-ին Մեքսիկայի հետ սահմանին զորք տեղակայելու մտադրության մասին իր Twitter-ում գրել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: «Այս արտակարգ իրավիճակում ես զորք կուղարկեմ: Ներգաղթյալները կկանգնեցվեն»,-ասել է նա:

Ավելի ուշ Թրամփը գրել էր. «Քարավանների մարդկանց՝ հետ դարձեք, մենք թույլ չենք տալիս ապօրինի մուտքն ԱՄՆ: Վերադարձեք ձեր երկիր և, եթե ուզում եք, դիմեք քաղաքացիություն ստանալու համար, ինչպես անում են միլիոնավոր այլ մարդիկ»:

Ըստ գործակալության աղբյուրների, Թրամփը մտադիր է 800-1000 զինվորական գործուղել սահման: Սակայն, ըստ գործակալության, նրանք չեն կարողանա մասնակցել սահմանապահների աշխատանքին՝ դա արգելված է օրենքով:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---