ՀԲ-ն Հայաստանում ուղղակի ներդրումների աճ է կանխատեսել

ՀԲ-ն Հայաստանում ուղղակի ներդրումների աճ է կանխատեսել

PanARMENIAN.Net - Համաշխարհային բանկի հրապարակած «Հայաստանի մակրոտնտեսական զարգացումը» հոկտեմբերյան զեկույցի համաձայն՝ 2018 թվականին Հայաստանում ՀՆԱ նկատմամբ օտարերկրյա ուղղակի ներդրումները կկազմեն 3%՝ 2017 թվականի 2%-ի փոխարեն։

Զեկույցում նշվում է, որ 2019 թվականին այդ ցուցանիշը կհասնի 3.5%-ի, իսկ մինչև 2020 թվականը կանխատեսվում է՝ ուղղակի ներդրումները կկազմեն մոտ 4% ՀՆԱ-ի նկատմամբ։

Համաշխարհային բանկը հրապարակել է «Հայաստանի մակրոտնտեսական զարգացումը» հոկտեմբերյան զեկույցը, համաձայն որի ՀՆԱ իրական աճը 2018 թվականին կկազմի 5.3%:

Զեկույցում նշվում է, որ երկրում հավասարակշռված մակրոտնտեսական քաղաքականությունը, ինֆլյացիայի ցածր մակարդակը և առևտրի համար բարենպաստ պայմանների առկայությունը կնպաստեն Հայաստանի տնտեսական զարգացմանը։ Կայուն արտաքին պահանջարկը, մետաղների բարենպաստ գները, ներդրումների ավելի մեծ ծավալները և մասնավոր սպառման ամրապնդումը զգալիորեն նպաստել են 2018 թվականին Հայաստանի տնտեսության շարունակական աճին։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---