189 մարդ տեղափոխող ինդոնեզական ինքնաթիռ է կործանվել

189 մարդ տեղափոխող ինդոնեզական ինքնաթիռ է կործանվել

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 29-ին կործանվել է ինդոնեզական Lion Air ավիաընկերության Boeing 737 MAX 8 ինքնաթիռը, որում եղել Է 189 մարդ, այդ թվում՝ անձնակազմի յոթ անդամը, հայտնում է միջազգային մամուլը:

Ինքնաթիռը Ջակարտայից Պանկալպինանգ էր ուղևորվում: Այն ռադարների Էկրաններից անհետացել Է թռիչքից ավելի քան 10 րոպե անց, ընկել ծովը:

Որոնողական աշխատանքների արդյունքում հաջողվել է հայտնաբերել ինքնաթիռի մասերը, ուղևորների իրերը: Աշխատանքները շարունակվում են:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---