Վրաստանի նախագահին 2-րդ փուլով կընտրեն29 հոկտեմբերի 2018 - 10:13 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 28-ին Վրաստանում կայացած նախագահական ընտրություններում թեկնածուներից ոչ մեկին չի հաջողվել հավաքել ընտրողների 50% և ավելի տոկոս ձայները. երկիրը նախագահին կընտրի երկրորդ փուլով, հայտնում է վրացական մամուլը: Վրաստանի արտաքին գործերի նախկին նախարար, անկախ թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլին, որին աջակցում է իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը, հավաքել է ձայների մոտ 39%-ը, իսկ ընդդիմության թեկնածու, երկրի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի համախոհ Գրիգոլ Վաշաձեն՝ մոտ 38%: Երկու թեկնածուն դուրս են եկել նախագահական ընտրությունների երկրորդ փուլ: Ընտրություններին մասնակցությունը եղել է մոտ 47%: Նախընտրական պայքարին մասնակցել է 25 թեկնածու, հիմնական ֆավորիտ են համարվել Զուրաբիշվիլին և Վաշաձեն: Վրաստանի ժողովուրդը վերջին անգամ է նախագահ ընտրում, փոփոխված սահմանադրությամբ արդեն հաջորդ՝ 2023-ից կայանալիք մյուս բոլոր ընտրություններին երկրի ղեկավարին ընտրելու է 300 պատվիրակը: Ավելի վաղ Վաշաձեն հայտարարել էր, որ պատրաստվում է դադարեցնել Սաակաշվիլիի նկատմամբ հետախուզումը: Ուշագրավ Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ | Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդ Հյուրերը ծաղիկներ են խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ Գաբրիելյանը և Միքանաձեն կրթական ոլորտում գործակցության համատեղ հայտարարություն են ստորագրել Փաստաթուղթն ինստիտուցիոնալ հենքի վրա կդնի երկու հանձնաժողովների գործունեությունը Ադրբեջանի ՄԻՊ–ն այցելել է Ստեփանակերտում մնացած հայերին՝ խոցելի խմբերի համար կացարանում Շահրամանյանն ասել է, որ Արցախում շարունակում է մնալ 10-11 մարդ ՀՀ-ից Գազա մարդասիրական օգնություն տանող ինքնաթիռը հասել է Եգիպտոս Օգնությունը ներառում է սնունդ, դեղորայք և բժշկական պարագաներ |