ՀՀ թիմը 2 բրոնզ է նվաճել հունահռոմեական ըմբշամարտի ԱԱ-ում

ՀՀ թիմը 2 բրոնզ է նվաճել հունահռոմեական ըմբշամարտի ԱԱ-ում

PanARMENIAN.Net - Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում հոկտեմբերի 28-ին ավարտվել է հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնությունը: Հայաստանի հավաքականին երկրորդ բրոնզե մեդալն է բերել Արթուր Շահինյանը (87 կգ):

ՀՀ թիմի առաջատար Արթուր Ալեքսանյանը (97 կգ) վնասվածքի պատճառով չի կարողացել մասնակցել երրորդ տեղի համար պայքարին, հայտնում է ՀԱՕԿ լրատվականը:

Այսպիսով Հայաստանի թիմը աշխարհի առաջնությունում ունեցավ երկու մրցանակակիր: Պատվո պատվանդանի երրորդ աստիճանին կանգնեցին Մաքսիմ Մանուկյանը (82կգ) և Արթուր Շահինյանը (87 կգ):

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
---