2019-ին բրազիլական կառնավալը Հայաստանին նվիրված մաս կունենա

2019-ին բրազիլական կառնավալը  Հայաստանին նվիրված մաս կունենա

PanARMENIAN.Net - Առաջին անգամ աշխարհի ամենահայտնի փառատոնը՝ Բրազիլական կառնավալը, կներկայացնի Հայաստանի կոլորիտն ու ոգին: 2019-ին փառատոնի շրջանակում կներկայացվի Հայաստանի պատմությունը Նոյի ժամանակներից մինչև մեր օրերը: Այդ մասին հայտնել են շոու ծրագրի նախաձեռնողներ, Սան Պաուլուի Sociedade Rosas de Ouro սամբայի դպրոցի ներկայացուցիչներ Անդրե Մաշադուն և Անժելինու Բազիլիուն, հայտնում է Sputnik Արմենիան:

Մաշադուն և Բազիլիուն Հայաստանում են՝ երկրի մշակույթին և պատմությանն ավելի մոտիկից ծանոթանալու նպատակով:

«Ամեն ինչ սկսվեց մի քանի ամիս առաջ, երբ պարային կոլեկտիվի ներկայացուցիչները Հայաստանի մասին հաղորդում տեսան։ Այդ ժամանակ էլ առաջացավ` Հայաստանի մշակույթն ու կենցաղը, ինչպես նաև երկրի հարուստ պատմությունը կառնավալի 65-րոպեանոց շոու ծրագրում ներկայացնելու գաղափարը։ Դա հետաքրքիր է ինչպես Հայաստանին, այնպես էլ Բրազիլիային։ Նման բան դեռ չի եղել»,-ասել է Մաշադուն։

Երրորդ մասը ցույց կտա հայ ժողովրդի հոգևոր բաղկացուցիչը` եկեղեցիներ, գիր, Մեսրոպ Մաշտոց և այլն։ Չորրորդ մասը նվիրված է Հայաստանին` Առաջին հանրապետության կայացման շրջանից սկսած, մի հատված այստեղ հատկացված կլինի ֆրանսահայ մեծ շանսոնյե Շառլ Ազնավուրին։

Վերջին՝ հինգերորդ մասը ներկայացված կլինի Հայոց ցեղասպանությամբ, հայկական համայնքով, ինչպես նաև ժամանակակից Հայաստանով։ Շոու ծրագրի ավարտական մասը տեղի կունենա Սան Պաուլոյի «Արմենիա» հրապարակում։ Այնտեղ է գտնվում նաև հայկական եկեղեցին և համայնքի շենքը։ Ընդ որում՝ մասնակիցները հայկական տարազներով են հանդես գալու։

Սան Պաուլոյում 45.000 հայ է բնակվում։

Խոսելով հայերի և բրազիլացիների նմանության մասին Անժելինու Բազիլիուն ընդգծեց, որ նրանց միավորում է ժպիտն ու հպարտությունը։

«Մենք ձեր ժողովրդի մեջ ուրախություն, ժպիտ տեսանք։ Բացի այդ հայերը, ինչպես և բրազիլացիները` հպարտ ժողովուրդ են։ Դա է մեզ միավորում»,-ասել է Անժելինուն։

Նրա խոսքով` սա ևս մեկ մարտահրավեր կլինի, որպեսզի աշխարհը ճանաչի Հայոց ցեղասպանությունը, ինչպես նաև հայերի և բրազիլացիների միջև ամուր բարեկամության երաշխիք կդառնա։

Շոու ծրագրին մասնակցելու է նաև ծագումով հայ հայտնի երգչուհի Սիբիլը։ Նա ծանոթացել է դպրոցի ներկայացուցիչների հետ Սան Պաուլոյում։ Իմանալով նրա պատմությունը՝ երգչուհուն հրավիրել են մասնակցելու լայնածավալ շոու ծրագրին։

Բրազիլական կառնավալը` Բրազիլիայում ամեն տարի տեղի ունեցող փառատոն է, որն անցկացվում է Զատկից 40 օր առաջ և ազդարարում Մեծ պահքի սկիզբը։ Մեծ պահքի ժամանակ Հռոմի կաթոլիկ եկեղեցու հետևորդները պետք է զերծ մնան բոլոր մարմնական հաճույքներից, մասնավորապես` միս օգտագործելուց։ 2019-ին կառնավալն անցկացվելու է մարտի 2-5–ը։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---