ԱԳՆ. Կործանված ինդոնեզական օդանավում հայեր կամ ՀՀ քաղաքացիներ չկան

ԱԳՆ. Կործանված ինդոնեզական օդանավում հայեր կամ ՀՀ քաղաքացիներ չկան

PanARMENIAN.Net - ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ ըստ նախնական տվյալների՝ հոկտեմբերի 29-ին Ինդոնեզիայում վթարի ենթարկված ինքնաթիռի ուղևորների և անձնակազմի շարքում ՀՀ քաղաքացիներ կամ հայեր չկան:

Ավելի վաղ կործանվել է ինդոնեզական Lion Air ավիաընկերության Boeing 737 MAX 8 ինքնաթիռը, որում եղել Է 189 մարդ, այդ թվում՝ անձնակազմի յոթ անդամը, հայտնում է միջազգային մամուլը:

Ինքնաթիռը Ջակարտայից Պանկալպինանգ էր ուղևորվում: Այն ռադարների Էկրաններից անհետացել Է թռիչքից ավելի քան 10 րոպե անց, ընկել ծովը:

Որոնողական աշխատանքների արդյունքում հաջողվել է հայտնաբերել ինքնաթիռի մասերը, ուղևորների իրերը: Աշխատանքները շարունակվում են:

 Ուշագրավ
Այդ մասին հայտարարել է Լիբանանի ազգային առաջնորդարանը
Գեյվին Նյուսոմի խոսքով՝ ատելության նմանատիպ դրսևորումը նահանգում տեղ չունի
Փաստացի բուժում է ստանում 63 հիվանդ
«Ռազմական լուծում լինել չի կարող», - ասել է նա