Ալիևի համար ցորենի դաշտից հետո ասֆալտապատել են նաև այգին

Ալիևի համար  ցորենի դաշտից հետո ասֆալտապատել են նաև այգին

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 28-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և նրա տիկին Մեհրիբան Ալիևան մասնակցել են «Ուլու ագրո» ագրոպարկի բացման արարողությանը:

Միջոցառմանն ընդառաջ որոշվել է ասֆալտապատել այգու մի հատված, որպեսզի Ալիևի և իր տիկնոջ ոտքերը չդիպչեն հողածածկույթին, թանկարժեք կոշիկները չկեղտոտվեն:

Ավելի վաղ Ադրբեջանի Գերանբոյի շրջանում բացվել էր «Ագրոպարկի ռեգիոնը», որին մասնակցող Ալիևի համար դարձյալ ասֆալտ էին գցել ընդհուպ մինչև ցորենի արտը, որպեսզի նա կարողանա քայլել դաշտում, տեսախցիկների առջև դիպչել ցորենի հասկերին:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---