Twitter-ը մտադիր է հրաժարվել Like կոճակից

Twitter-ը մտադիր է հրաժարվել Like կոճակից

PanARMENIAN.Net - Twitter-ը մտադիր է հրաժարվել Like կոճակից: Այդ մասին հայտնում է The Telegraph-ը ընկերության հիմնադիր Ջեկ Դորսիի հայտարարության վրա հղումով:

Պարբերականը չի ճշտում, թե հատկապես որ միջոցառմանն է Դորսին նման հայտարարությամբ հանդես եկել: «Դորսին միջոցառումներից մեկի ժամանակ Twitter-ում անցած շաբաթ հայտարարել էր, որ սրտիկի տեսքով կոճակին երբեք հավանություն չի տվել և շուտով կհրաժարվի դրանից»,-գրում է թերթը: Ըստ պարբերականի, դա ծայրահեղ քայլ կլինի՝ ուղղված սոցցանցում շփման որակի բարելավմանը, գրում է «Վեդոմոստին»:

«Հավանություն» կոճակը 2015-ին փոխարինեց «ընտրված» կոճակը, որն աստղիկի տեսք ուներ և թույլ էր տալիս օգտատերերին գրառումներն ավելացնել էջանշաններին: 2018-ի մարտին Twitter-ն առանձին «էջանշան» գործառույթն ավելացրեց:

Twitter-ի մամուլի ծառայությունն իր հերթին հաստատել է այն տեղեկատվությունը, որ ծառայության բարելավմանն ուղղված ընկերության ծրագրերը կարող են վերաբերել «հավանության» կոճակին, սակայն այդ ծրագրերը քննարկման վաղ փուլում են գտնվում:

2018-ի երկրորդ եռամսյակի արդյունքում Twitter-ը գրանցել է ակտիվ օգտատերերի քանակի նվազում 1 միլիոնով՝ մինչև 335 մլն մարդ ամսական: Անկման հիմնական մասն ԱՄՆ-ում է գրանցվել: Հիմնական պատճառն այն է, որ սոցցանցը շարունակում է հեռացնել կեղծ աքաունթները, ինչպես նաև այն անձանց աքաունթները, ով սպամ է տարածում, ավելի վաղ գրել էր Bloomberg-ը:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---